ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսանդր Կարելինին, Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ Մնացական Իսկանդարյանին։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով այցելության համար և կարևորելով երկու երկրների միջև փոխհամագործակցությունը՝ ուղղված սպորտի զարգացմանը․ «Դուք ինձ համար կուռք եք եղել։ Շնորհակալություն այցելության համար․ մեզ համար մեծ պատիվ է։ Այս տարվա ապրիլին ես Մոսկվայում էի, հանդիպեցի Ռուսաստանի սպորտի փոխնախարար Քսենիա Մաշկովայի հետ, մենք որոշ հարցեր քննարկեցինք համագործակցության վերաբերյալ և պետք է հուշագիր ստորագրեինք, բայց այն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց․ հուսով եմ՝ մոտ ապագայում մենք այդ հուշագիրը կստորագրենք։ Դրա նպատակը համատեղ հավաքներ, մարզումներ, սեմինարներ անցկացնելն է, անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի՝ տարբեր մարզաձևերը ներկայացնող մարզիկները համագործակցեն։
Կարծում եմ՝ երկուստեք միմյանց փոխանցելու շատ բաներ ունենք, այնպես որ իդեալական կլինի, եթե մենք ամենօրյա կապի մեջ լինենք, քննարկենք հարցեր՝ հօգուտ մեր պետությունների և սպորտի զարգացման»։
Ալեքսանդր Կարելինը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել։
Կարեն Գիլոյանը նաև խնդրանքով դիմել է լեգենդար ռուս ըմբիշին:
«Կցանկանայի խնդրել ռուսական ֆոնդին մեզ տրամադրել հայ մարզիկների մասնակցությամբ որոշ արխիվային նյութեր։ Ցավոք, մենք մեծ արխիվ չունենք։ Ցանկանում ենք այնպես անել, որ մարդիկ չմոռանան անցյալում մեր անվանի մարզիկների գրանցած հաջողությունները»,- ասել է Կարեն Գիլոյանն ու ընդգծել, որ այս հարցով մտադիր են նաև գրություն ուղարկել Ռուսաստանի սպորտի նախարարություն, իսկ Ալեքսանդր Կարելինը խոստացել է անպայման ընթացք տալ այդ հարցին։
«Շատ լավ եմ հասկանում ու կարևորում սպորտի պրոպագանդան և մասսայականացումը։ Սա շատ կարևոր է ինչպես հանրաճանաչության, այնպես էլ այն մարդկանց նկատմամբ հարգանքի առումով, ովքեր իրենց անունները գրել են պատմության մեջ՝ իրենց նվաճած տիտղոսներով և մրցանակներով։ Գիտեմ, որ Հայաստանում ըմբշամարտը շատ սիրելի մարզաձև է, և վստահ եմ, որ Դուք ևս շատ մեծ աշխատանք եք կատարում հասարակական վերաբերմունքի ձևավորման հարցում»,- նշել է Ալեքսանդր Կարելինը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի լեգենդը, որը Հայաստան է այցելել հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում, երեկ՝ հոկտեմբերի 18-ին, նաև ճանաչողական այց է կատարել Գյումրի, եղել Գյումրու համայնքապետարանի ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցում և խոստովանում է, որ վերադարձել է հիանալի տպավորություններով․ «Ուրախ եմ, որ կարողացանք այցելել Գյումրի, լինել ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցում։ Գյումրիում բոլորովին այլ տրամադրություն էր, այլ բնավորություն։ Հիանալի տպավորություններ ստացանք»։
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնը նաև շնորհավորել է ներկաներին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ ընտրվելու կապակցությամբ․ «Ցանկանում եմ շնորհավորել ձեզ։ Ձեր սանի, հայկական ըմբշամարտի դպրոցի ներկայացուցչի առջև համաշխարհային մակարդակով շատ մեծ խնդիր է դրված, պետք է նաև էթիկական հարցերը ղեկավարի, ինչը բավականին պատասխանատու է»։
Ի դեպ, ԿԳՄՍ նախարարի տեղակալը ռուսաստանցի անվանի հյուրերին՝ որպես հատուկ հյուրեր, հրավիրել է ներկա գտնվելու 2022 թվականի մայիսին Երևանում կայանալիք մեկ այլ խոշոր մրցաշարի՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը։
«Մեծ սիրով։ Վստահ եմ, որ յուրահատուկ կոլորիտ կհաղորդեք այդ մրցաշարին և ձեզ ցույց կտաք առանձնահատուկ կողմերով»,- ասել է Կարելինը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ