ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը 20 տարեկան է

Հոկտեմբերի 20, 2021
Լուրեր կազմակերպություններից

Այս տարի նշվում է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հիմնադրման 20-ամյակը, որը Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հիմնաքարերից մեկն է:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել կենտրոնի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, պետական գերատեսչությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

Կրթության ոլորտում ներդրած ավանդի և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ «Ռոն-Հայաստան-կրթություն-փոխանակումներ» ասոցիացիայի նախագահ Լյուկա Մանզարանեսը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով։ Այն հանձնել է ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը` ակնկալելով կենտրոնի հետագա արդյունավետ աշխատանք` ի նպաստ հայ-ֆրանսիական կապերի հետագա զարգացման։

«Ռոն-Հայաստան-կրթություն-փոխանակումներ» ասոցիացիան, ի դեմս Լյուկա Մանզանարեսի, որը մինչև այս տարի նախագահել է կենտրոնի հոգաբարձուների խորհուրդը, կանգնած է եղել կենտրոնի հիմնադրման ակունքներում: Լյուկա Մանզանարեսի և իր տիկնոջ՝ հայազգի Սառա Մանզանարեսի ջանքերով 20 տարվա ընթացքում ամբողջությամբ հիմնանորոգվել է հաստատության շենքը, այն զինվել է Ֆրանսիայից բերված նյութատեխնիկական հարուստ բազայով, կատարվել և շարունակվում են մեծ ներդրումներ մի շարք մասնագիտությունների ներդրման և դրանց զարգացման ուղղությամբ՝ աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան: Վերջինիս նախաձեռնությամբ վերջին 20 տարիների ընթացքում հայ ուսանողների համար հնարավորություն է ստեղծվել ստանալ որակյալ կրթություն ֆրանսիական գործընկերների հետ փոխանակման ծրագրերի շնորհիվ:

Միջոցառմանը ներկայացվել են կենտրոնի գործունեությանն անդրադարձող տեսաֆիլմ՝ «Հետադարձ հայացք կենտրոնի պատմությանը», ինչպես նաև կենտրոնի շրջանավարտների հաջողության պատմությունները: Տեղի է ունեցել նաև մեծահասակների և երեխաների համար նախատեսված հագուստի ցուցադրություն, որը մոդելավորել և պատրաստել են կենտրոնի ուսանողները։

Միջոցառման ընթացքում համագործակցության հուշագրեր են ստորագրվել Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և գործատուների հետ՝ ի դեմս «Քարֆուր Արմենիա» ընկերության, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի և «Հովակիմյան լաբ» ընկերությունների՝ ուսանողների համար ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման նպատակով: Միջոցառման ավարտին շնորհակալագրեր են հանձնվել կենտրոնի դասախոսական անձնակազմին և աշխատակիցներին, ինչպես նաև տեղի է ունեցել դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն:

Նշենք, որ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը ստեղծվել է Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների միջև 1995 թվականին կնքված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի և Լիոնի քաղաքապետարանները, Ռոնի գլխավոր խորհուրդը, Լիոնի «Մասնագիտական ուսուցման ընկերություն» (SEPR) և «Ռոն-Հայաստան-կրթություն-փոխանակումներ» ասոցիացիան (RAFE) հանդիսանում են կենտրոնի հիմնադիր անդամներ: Մի քանի տարի անց կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամներ են դարձել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Շվեյցարիայում գործող «Հայկական ալյանս» հիմնադրամը: ԿԳՄՍ նախարարությունը շարունակական աջակցություն է ցուցաբերել կենտրոնին՝ նպաստելով մի շարք մասնագիտությունների ներդրմանը և դրանց զարգացմանը:

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնն իրականացնում է նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական ծրագրեր՝ «Խոհարարական գործ», «Հրուշակեղենի տեխնոլոգիա», «Կարի արտադրության տեխնոլոգիա», «Վարսավիրական արվեստ» «Զարդային դիմահարդարում» և «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտություններով՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)