ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «Yerevan Open»-ի բլից մրցաշարի երրորդ մրցանակակիր

Հոկտեմբերի 20, 2021
Սպորտային լուրեր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին է մոտենում «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը, որը կազմակերպել է Երևանի շախմատի ֆեդերացիան՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:

«Yerevan Open»-ի բլից մրցաշարում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը երրորդ հորիզոնականն է զբաղեցրել: Կայացած 9 բլից պարտիաներից հետո Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը վաստակել է 7,5 միավոր և եզրափակել լավագույն եռյակը:

Մոտ 3 ժամ տևած մրցաշարի արդյունքում հաղթողի տիտղոսը նվաճել է Հնդկաստանի ներկայացուցիչ Պրագնանանդհան, իսկ երկրորդ տեղը գրավել է դարձյալ Հնդկաստանի ներկայացուցիչ Հարշա Բարատակոտին:

Հայ շախմատիստները գրանցել են հետևյալ արդյունքները՝ Շանթ Սարգսյան (7 միավոր), Հովհաննես Գաբուզյան (7 միավոր), Ռոբերտ Հովհաննիսյան (6 միավոր), Մամիկոն Ղարիբյան (6 միավոր), Դավիթ Շահինյան (6 միավոր):

Կանանց Հայաստանի հավաքականի անդամներ Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանն էլ վաստակել են համապատասխանաբար 4 և 4.5 միավոր, իսկ Մարիա Գևորգյանը, մեկ տուր բաց թողնելով, 4 միավոր է գրանցել իր ակտիվում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն