ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամանորյա անակնկալ հին, բարի ավանդույթով

Հունվարի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

    Այսօր Սյունիքի մարզի Կապանի հ.5 հիմնական դպրոցի աշակերտական համակազմն ու ուսուցիչները վերապրեցին ամանորյա հեքիաթային զգացումները: Առիթը Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի կողմից ստացված մաղթանքների կապոցն էր:

- Ա՜յ քեզ հաճելի գործ,- ասաց 6-րդ «ա» դասարանի աշակերտական խորհրդի նախագահ Գարիկ Պողոսյանը:

   Դպրոցի աշակերտական խորհուրդը տնօրենից ստանձնելով առաջադրանք`բացիկները հանձնել հասցեատերերին, մեծ ոգևորվածությամբ իրականացրեցին գեղեցիկ գործառույթը: Աշակերտների մեծ մասը հարցին` թե երբևէ ստացե՞լ են բացիկ, բացասական արձագանք հնչեցրին:

  Եվ մեծ ուրախությամբ նրանք  կարդացին իրենց ուղղված հասակակիցների մաղթանքները` հաճելիորեն փայփայելով տեղավորեցին պայուսակներում:

  Կապանի հ.5 հիմնական դպրոցն ի դեմս տնօրեն Ս. Հարությունյանի, մեծարանքի և շնորհակալական խոսքն է հղում Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցին, մարդասաիրական և բարոյական դաստիարակության ուսանելի գործառույթի համար:

Կապանի հ.5 հիմնական դպրոցի
Աշակերտական խորհուրդ

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)