ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 21-ի նիստում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկատվություն է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ:
Համաձայն նախարարի ներկայացրած տեղեկատվության` կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել են 996 ուսուցիչներ, ինչը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը` 468 ուսուցիչ, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, կստանա 30-50 տոկոս հավելավճար:
«Ուսուցչի միջին աշխատավարձը մեկ դրույքի համար կազմում է մոտ 125 հազար դրամ: 30 տոկոս հավելավճար ստացող ուսուցչի աշխատավարձը, այսպիսով, կբարձրանա շուրջ 37 հազար դրամով, 40 տոկոս հավելավճարի բարձրացումը կկազմի 50 հազար դրամ, իսկ 50 տոկոս հավելավճարի պարագայում բարձրացումը կկազմի մոտ 62 հազար դրամ»,- նշել է Վահրամ Դումանյանը` տեղեկացնելով, որ կամավոր ատեստավորման գործընթացով նախատեսված գիտելիքների ստուգումները 2021 թվականի սեպտեմբերի 18-ին, 19-ին, 25-ին և 26-ին անցկացվել են 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Հաջորդ տարվանից կամավոր ատեստավորմանը կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդվող բոլոր առարկաների ուսուցիչները:
ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ կամավոր ատեստավորման արդյունքում, ըստ առարկաների, հավելավճար ստացող ուսուցիչների շրջանում տոկոսային հարաբերությամբ առաջին տեղում մաթեմատիկայի ուսուցիչներն են (հավելավճարի իրավունք է ստացել մասնակիցների 87 տոկոսը), երկրորդ տեղում՝ ֆիզիկայի (հավելավճարի իրավունք է ստացել մասնակիցների 56 տոկոսը), իսկ երրորդ տեղում հայերենի (հավելավճարի իրավունք է ստացել մասնակիցների 41 տոկոսը) ուսուցիչներն են: Ամենացածր ցուցանիշները գրանցվել են «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաներից` համապատասխանաբար 11 և 20 տոկոս: Ըստ մարզերի՝ ամենաբարձր արդյունքն ապահովել են համապատասխանաբար Սյունիքի (հավելավճար կստանա ատեստավորման մասնակիցների 56 տոկոսը), Շիրակի (հավելավճար կստանա ատեստավորման մասնակիցների 54 տոկոսը) և Կոտայքի (հավելավճար կստանա ատեստավորման մասնակիցների 52 տոկոսը) ուսուցիչները:
Կամավոր ատեստավորման գիտելիքի ստուգման առարկայական թեստերը կազմել է Գնահատման և թեստավորման կենտրոնը: Այս փուլում բավարար միավորներ չհավաքած ուսուցիչները կունենան ատեստավորմանը մասնակցելու հավելյալ հնարավորություն՝ համակարգի կատարելագործմանը զուգահեռ:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ բացի կամավոր ատեստավորումից՝ զուգահեռ գործում է ուսուցչի որակավորման տարակարգի համակարգը, որը նույնպես աշխատավարձի բարձրացման հնարավորություն է տալիս 10-50 տոկոսի չափով:
«Այս պահին մենք ունենք կամավոր ատեստավորմամբ հավելավճարի իրավունք ստացած ուսուցիչներ, որոնք ունեն նաև որակավորման տարակարգ: Այս ուսուցիչներն արդեն հոկտեմբերից կարող են ստանալ 70-80 տոկոս և անգամ ավելի բարձր հավելավճար»,- փաստել է Վահրամ Դումանյանը: Ամփոփելով խոսքը` ԿԳՄՍ նախարարը նշել է, որ կամավոր ատեստավորման հիմնական նպատակն ուսուցչի աշխատավարձի և մասնագիտական որակավորման աճի խթանումն է: Հաշվի առնելով արդյունքները, ինչպես նաև արված դիտողություններն ու նկատված բացթողումները՝ կամավոր ատեստավորման համակարգը կկատարելագործվի:
«Ողջունում եմ բոլոր ուսուցիչներին, ովքեր մասնակցել են կամավոր ատեստավորմանը, շնորհավորում եմ նրանց, որոնք, ըստ ստացած միավորների, արդեն հոկտեմբերից ստանալու են հավելավճար»,- Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ուսուցչի աշխատավարձի բարձրացումը և մասնագիտական որակավորման աճը պետության ուշադրության կենտրոնում են:
Անդրադառնալով կրթության ոլորտի բարեփոխումների քաղաքականությանը` վարչապետը նշել է, որ կանցկացվի կամավոր ատեստավորում բոլոր առարկաների ուսուցիչների համար:
«Մեր ակնկալիքն այն չէ, որ բոլոր առարկաների բոլոր ուսուցիչները միանգամից մասնակցեն կամավոր ատեստավորմանը: Դա կարող է արվել փուլերով բոլորի համար: Հաջորդաբար արդեն ատեստավորված ուսուցիչները կամավորության սկզբունքով կարող են նոր ատեստավորում անցնել ավելի բարձր չափանիշներով՝ դրա դիմաց ակնկալելով վարձատրության ավելի բարձր սանդղակ»,- նշել է նա:
Ըստ վարչապետի` ուսուցչի աշխատավարձի բարձրացման շղթան ատեստավորման ճանապարհով կդառնա ամբողջական. «Մենք ուզում ենք քաջալերել ուսուցիչներին, որ նրանք, անցնելով ատեստավորում, իրենց համար ապահովեն ավելի բարձր աշխատավարձ: Կառավարությունը կարևորում է, որ դպրոցներում աշխատեն ավելի բարձր մասնագիտական որակավորում ունեցող մանկավարժներ»:
Կառավարության նիստում ծավալվել է քննարկում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ: Իրավապահ համակարգի ներկայացուցիչների նկատառումներին ի պատասխան` ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ կամավոր ատեստավորման համակարգում սուբյեկտիվիզմ չկա:
Գործադիրի նիստում վարչապետն անդրադարձել է մենթոր դպրոցների համակարգի փորձարկմանը, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, դպրոցաշինության և նոր լաբորատորիաների ձեռքբերման պետական ծրագրերին` շեշտելով, որ Կառավարության ծրագրով նախատեսված հանրակրթության ոլորտի բարեփոխումներն իրականացվում են մեծ թափով: Վարչապետի խոսքով` բարեփոխումների համալիր ծրագիր է իրականացվելու նաև նախադպրոցական կրթության ոլորտում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ