ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի ներկայացուցիչը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթող

Հոկտեմբերի 23, 2021
Լուրեր կազմակերպություններից

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի կազմկոմիտեն առցանց մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է օլիմպիադայի հաղթողների անունները:

Առաջին մրցանակակիր է դարձել Հայաստանը ներկայացնող 23-ամյա Ժաննա Խոջայանը, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի է: Նա սովորում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտում և աշխատում է այդ կազմակերպությունում որպես ճարտարագետ։

Օլիմպիադային մասնակցել է 436 մասնակից 13 երկրից՝ Հայաստան, ԱՄԷ, ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Եգիպտոս, Պերու, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ և Ուկրաինա: Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվել է մասնակից բոլոր երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը, ներառել է ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, որոնք պահանջում են համապարփակ լուծումներ: Առաջին փուլին մասնակցած 436 մասնակիցներից 21-ն անցել է եզրափակիչ փուլ, որոնցից 6-ը եղել է ՀՀ-ից:

2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են Եգիպտոսի, Սերբիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչները:

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը։

«Օլիմպիադայի նպատակներից մեկը Հայաստանի՝ որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար երկրի ճանաչելիության բարձրացումն է: Ոգևորիչ է տեսնել, որ Հայաստանը շարունակում է պահպանել և զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում դեռևս անցյալ դարի կեսերին ձևավորած առաջատարության և գերազանցության ավանդույթները»,- ասել է օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը։

«Օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետներին և մեծացնել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի ոլորտի նկատմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ մասնակից երկրներում: Այն փաստը, որ Պոլիտեխնիկի հետ համատեղ իրականացվող «Սինոփսիսի» կրթական ծրագրի ուսանողուհին ճանաչվել է լավագույնը 436 մասնակիցների մեջ, վկայում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում մեր կրթական ծրագրերի միջազգային որակի և գերարդիական լինելու մասին»,- ընդգծել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը:

Նշենք, որ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան անցկացվում է 2006 թ.-ից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի՝ Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիան», իսկ գլխավոր գործընկերը՝ «Վիվա-ՄՏՍ»-ը: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…