ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը. մեր բռնցքամարտիկները գիտեն իրենց մրցակիցներին

Հոկտեմբերի 25, 2021
Սպորտային լուրեր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը. արդեն կայացել են մրցաշարի բացման արարողությունը և վիճակահանությունը, ինչի արդյունքում հայ բռնցքամարտիկները ևս իմացել են իրենց առաջիկա մրցակիցներին:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 21-ին է մեկնել մրցավայր՝ 11 մարզիկով: Թիմի կազմում ընդգրկվել են Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգան Արթուր Բազեյանն ու Գուրգեն Մադոյանը: Եվրոպայի Մ22 տարեկանների չեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակչից, որտեղ կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող բռնցքամարտիկ Ռիվերա Պիզարոյի հետ: Հաղթանակի դեպքում Բազեյանը հաջորդ փուլում կմենամարտի չինական Թայբեյի ներկայացուցիչ Չեն Պո-Յիի հետ:

67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը 1/32 եզրափակչում կմենամարտի սլովակ Ալյազ Սիրցելիի հետ, իսկ հաղթանակի դեպքում հոկտեմբերի 28-ին ուժերը կչափի Լեհաստանի ներկայացուցիչ Դ. Դամիանի հետ:

Բազեյանի և Մադոյանի մեկնարկային մենամարտերը կկայանան այսօր՝ հոկտեմբերի 25-ին:

Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս ներկայացուցիչներին, ապա 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը 1/16 եզրափակչում կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելայի հետ: Եղիկյանի մեկնարկային մենամարտը կկայանա հոկտեմբերի 27-ին: Հաղթանակի դեպքում հայ բռնցքամարտիկը հոկտեմբերի 30-ին՝ արդեն 1/8 եզրափակչում, կմենամարտի Ղրղզստանի ներկայացուցիչ Տուրկբայի Ուլու Միրլանի հետ:

Եվրոպական խաղերի չեմպիոն, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից. նրա մրցակիցը Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանն է: Հովհաննիսյանի մեկնարկը հոկտեմբերի 26-ին է: Տերտերյանի արգելքը հաղթահարելու դեպքում Հովհաննիսյանը նոյեմբերի 1-ին 1/8 եզրափակչում կմրցի Մարիո Լավեգար (Դոմինիկյան Հ.)-Հիլ Ռոսքոու (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:

54 կգ քաշային Վահե Բադալյանն իր առաջին մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 29-ին. 1/16 եզրափակչում նրա մրցակիցը կլինի չինական Թայբեյը ներկայացնող բռնցքամարտիկ Լի-Յու Հանը: Հաղթանակի դեպքում Բադալյանը 1/8 եզրափակչում կհանդիպի կա՛մ Ղրղզստանի, կա՛մ Էկվադորի ներկայացուցչին:

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակչից. մեկնարկային մենամարտում նրա մրցակիցը կլինի Հնդկաստանի ներկայացուցիչ Վարինդեր Սինգը: Տոնականյանն իր առաջին մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 27-ին:

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) պայքարը կսկսի 1/16 եզրափակչից՝ մենամարտելով որակավորման փուլի Դոնիս Ռեյես (Գվատեմալա)-Մալիկ Հասանով (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ: Բաչկովի մեկնարկային մենամարտը կկայանա հոկտեմբերի 30-ին, իսկ նրա մրցակիցը հայտնի կդառնա վաղը՝ հոկտեմբերի 26-ին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, 71 կգ քաշային Արման Դարչինյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից: Նրա մրցակիցը կլինի որակավորման փուլի Իսիկ Սիտկի (Թուրքիա)-Ռուստամբեկ Ուլուու (Ղրղզստան) զույգի հաղթողը: Դարչինյանն իր առաջին մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 29-ին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ կմենամարտի որակավորման փուլի Յոմխոտ (Տայպեյ)–Սավելի Սադոմա (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ: Հակոբյանն իր առաջին մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 30-ին:

92 կգ քաշային Նարեկ Մանասյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակչից՝ հոկտեմբերի 26-ին մենամարտելով Իտալիայի ներկայացուցիչ Մոհիդինե Աբեսի հետ: Հաղթանակի դեպքում Մանասյանը 1/16 եզրափակչում ուժերը կչափի խորվաթ Ֆիլիպի Տոնիի հետ:

Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 1/16 եզրափակչում կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոգավա Ցոտնեի հետ: Չալոյանի մենամարտը կկայանա հոկտեմբերի 28-ին:

Աշխարհի առաջնության մասնակիցները կմրցեն 13 քաշային կարգերում: Ստուգատեսին հայտավորված է 105 երկրի 650 բռնցքամարտիկ։ ԱԻԲԱ-ի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրները կպարգևատրվեն. ընդհանուր առմամբ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ։ ԱԱ-ի ոսկե մեդալակիրները կստանան 100, արծաթե մեդալակիրները` 50, իսկ բրոնզե մեդալակիրները` 25 հազարական ԱՄՆ դոլար:

ԱԻԲԱ-ի նախագահ Ումար Կրեմլյովի հրավերով աշխարհի առաջնությանը Սերբիայից հետևելու է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկա է գտնվել առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ մի շարք գործնական հանդիպումներ է անցկացրել՝ կապված 2022 թվականին Երևանում բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպման և անցկացման հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…