ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսի շրջանակում կայացել է «Սասունցի Դավիթ» բջջային հավելվածի շնորհանդեսը

Հոկտեմբերի 25, 2021
Մշակութային լուրեր

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահի տրամադրած Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների բնօրինակները:

Ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածի շնորհանդեսը, որի թարմացումն ու լրացուցիչ նյութերով համալրումն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու «Սասնա տուն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

Ազդարարելով ցուցահանդեսի բացումը՝ Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարն ընդգծել է, որ ցուցադրությունն իրականացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ, և հավելել, որ այս ցուցադրությունը ևս մեկ փորձ է անդրադառնալու հայ ժողովրդի հերոսական անցյալին:

«Մաեստրո Քոչարը գնահատում և արժևորում էր արվեստի զորությունն ազգապահպանման հարցում՝ կարևորելով մշակութային և ազգային ինքնության արժեքների միջսերնդային փոխանցման շարունակականության ապահովումը: 1939 թվականին, երբ նշվում էր էպոսի 1000-ամյա հոբելյանը, և ռուսերենով պատրաստվում էր «Սասունցի Դավիթ» էպոսի ակադեմիական հրատարակությունը, գիրքը ձևավորելու նպատակով հայտարարված մրցույթում Հովսեփ Օրբելու կողմից ընտրվել են Քոչարի աշխատանքները՝ հիմնավորելով, որ Քոչարը մի արվեստագետ է, ում համար արվեստում գաղտնիքներ չկան: Այսօր ցուցադրության են ներկայացված այդ նկարազարդումները, որոնք Քոչարը պատկերել է 7 գրաֆիկական էջերով, կարծես թե վերարտադրելով մեր լեռնաշխարհը հարթաքանդակների տեսքով, որոնց վրա պատկերված են Սասնա դյուցազունների քաջագործությունները»,- նշել է տնօրենը:

Կարինե Քոչարը տեղեկացրել է նաև, որ թանգարանն անցել է ցուցադրությունների կազմակերպման նոր հայեցակարգային ձևաչափի՝ նոր լուծումներով և գաղափարներով, ժամանակակից մեթոդներով՝ ինստալացիաներով այցելուներին փոխանցելու այն հիմնական պատգամներն ու խորհուրդները, որոնք իր գործերում թաքցրել է Քոչարը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի խոսքով՝ այս ցուցադրությունը, որն իրականացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Երվանդ Քոչարի թանգարանի համագործակցությամբ, լավագույն օրինակներից է, քանի որ գործերի հիմնական մասը ներկայացված է ՀԱՊ-ից: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում ցուցադրության ձևաչափը՝ Քոչարի ստեղծագործությունները ներկայացնելով արդի տեխնոլոգիաների միջոցով:

«Նախարարությունը կարևորում է միջմշակութային և մշակույթ-կրթություն կապի ամրապնդումը, ազգային արժեքների, ինքնության սիմվոլների ներկայացումը դպրոցականների և երիտասարդների շրջանում: Այս համատեքստում հատկապես կարևորվում է «Սասունցի Դավիթ» հավելվածի ստեղծումը, որը պատրաստվել է դեռևս տարիներ առաջ և նախարարության աջակցությամբ կատարելագործվում է: Սա հիանալի միջոց է հենց նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ, ժամանակակից սերնդի պահանջներին համապատասխան ներկայացնելու մեր մշակույթն ու ժառանգությունը, սեր և հետաքրքրություն սերմանելու երիտասարդների շրջանում»,- եզրափակել է Աստղիկ Մարաբյանը:

«Սասնա տուն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Տավրոս Ավագյանի նշմամբ՝ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը, ինչպես նաև երիտասարդ սերնդի հետաքրքրությունները՝ «Սասունցի Դավիթ» էպոսի հանրահռչակումն ու տարածումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով 2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ստեղծվել է «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել:

«Հետագայում ստեղծել ենք հավելվածի անգլերեն տարբերակը, ինչպես նաև ավելացրել նոր բաժիններ և խաղեր: Ավելի ուշ հավելվածը, ԿԳՄՍ նախարարության կողմից փորձաքննություն անցնելով և դրական եզրակացություն ստանալով, ընդգրկվել է կրթական համակարգում՝ որպես էպոսի ուսուցման հավելյալ նյութ: Հետևաբար, հավելվածն ավելի հետաքրքիր դարձնելու համար կարևոր է այն հարստացնել նոր բաղադրիչներով: Այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ էպոսի ճանաչելիության բարձրացման նպատակով ստեղծեցինք ևս մեկ ինտելեկտուալ խաղ՝ «Բառախաղ», ինչպես նաև ավելացրեցինք ևս երեք՝ «Գիրք», «Պատկերասրահ» և «Կոմիքս» բաժինները»,- ասել է կազմակերպության փոխնախագահը և ներկայացրել հավելվածը:

Նշենք, որ հավելվածը ներբեռնելու համար հարկավոր է բջջային հեռախոսի «Փլեյ մարկետ» («Play Market») կամ «Ափ սթոր» («App Store») դաշտերում որոնել հավելվածը` հայերեն կամ անգլերեն գրելով Սասունցի Դավիթ («Sasunci Davit»):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…