ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կենսունակ մշակութային ժառանգություն. ամփոփվել է «Իմ Հայաստան» ծրագիրը

Հոկտեմբերի 25, 2021
Մշակութային լուրեր

Հոկտեմբերի 22-ին պաշտոնական փակման արարողությամբ ամփոփվել են «Իմ Հայաստան» ծրագրի 6 տարվա նվաճումները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, պաշտոնատար անձինք, գործընկերներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

«Իմ Հայաստան» ծրագիրը գործել է 5 մարզում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում, Տավուշում և Շիրակում՝ կյանքի կոչելով Հայաստանի մշակութային ավանդույթների բազմազանությունը: Այն ֆինանսավորել է ԱՄՆ ՄԶԳ-ն, իրականացրել է Սմիթսոնյան ինստիտուտը: Ծրագրի առանցքում Հայաստանի պատմական և կենսունակ մշակութային ավանդույթների վավերագրման, տեղական ռեսուրսներն ու մշակութային ժառանգությունը հետագա սերունդների համար պահպանելու կարողության զարգացումն էր: Ծրագիրն աշխատել է նաև ընդհանուր զբոսաշրջային փորձառության բարելավման ուղղությամբ՝ խթանելու այցելությունները դեպի մարզեր, ապահովելու զբոսաշրջային շղթայի աճը՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական առաջընթացին:

Արձանագրելով ծրագրի ձեռքբերումները՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ողջունել է ներկաներին. ««Իմ Հայաստան» ծրագրի նպատակն էր վերաիմաստավորել զբոսաշրջային հարացույցը՝ այն կապելով տնտեսական աճին, մասնավորապես մարզերում այն ծառայեցնելով ողջ ազգի շահերին: Ծրագիրն այցելուներին ու զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս ոչ միայն տեսնելու և լսելու, այլև զգալու, շոշափելու, վայելելու և համտեսելու այն ամենը, ինչ կարող է առաջարկել Հայաստանը»:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել թե՛ Կառավարության, թե՛ ակադեմիական շրջանակների, թե՛ կազմակերպությունների գործընկերներին և ընդգծել, որ այժմ Հայաստան այցելողներն այստեղից հեռանում են անմոռանալի տպավորություններով:

Ծրագիրը թիրախային մարզերում մշակել և զարգացրել է բազմազանությամբ աչքի ընկնող 129 զբոսաշրջային փորձառություն, որոնք առնչվում են արհեստների և արվեստների տարբեր ճյուղերին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհավորել է ծրագրի հովանավորներին և իրականացնողներին՝ հաջող ընթացքի և ավարտի համար, և ասել. «Սա լավ առիթ է, որ մտածենք մեր մշակութային ժառանգությունը կապիտալիզացնելու ուղղությամբ՝ այդ կերպ ևս այն ներկայացնելով և՛ հայ հանրությանը, և՛ աշխարհին: Լիահույս եմ՝ այս ծրագրի շրջանակում իրականացված նախագծերը մոտ ապագայում կունենան իրենց դրական ազդեցությունը տնտեսության աճի և մարդկանց բարեկեցության վրա: Ոլորտը համակարգող գերատեսչության անունից վստահեցնում եմ, որ ամեն ջանք կգործադրվի գաղափարի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ»:

Արհեստագործներին ընձեռված վերապատրաստման հնարավորությունների և ինտենսիվ մենթորության միջոցով ծրագիրը խթանել է նաև արհեստագործական ավանդույթների աճը՝ նոր շունչ հաղորդելով դրանց: «Իմ Հայաստան»-ն օժանդակել է նաև տասը մարզային թանգարանների, դրանց ծրագրերի արդիականացմանը, ինչպես և մարզային փառատոների անցկացման միասնական համայնքի ստեղծմանը:

«Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը, ամփոփելով ծրագրի ընթացքը, հավելել է, որ անցած տարիների ընթացքում մշակելով, ներդնելով և խթանելով զբոսաշրջության զարգացման այլընտրանքային մոտեցում՝ ծրագիրը փորձել է Հայաստանը և նրա հարուստ մշակութային ժառանգությունն առավել տեսանելի դարձնել համաշխարհային քարտեզի վրա: Ընդ որում՝ ծրագիրը հաջողությամբ հավասարակշռել է մշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության զարգացման, համայնքների ներգրավման և այլ գործոններ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…