ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծառատունկ՝ «Հավերժների այգում»

Հոկտեմբերի 25, 2021
Լուրեր կազմակերպություններից

«Թովմասյան» միջազգային հիմնադրամը կառուցել է «Հավերժների այգի»` ի պատիվ գիտության, մշակույթի, սպորտի, ինչպես նաև պատերազմների ընթացքում իրենց կյանքը հայրենիքին նվիրած հայորդիների:

Այգին գտնվում է Երևանից Ապարան տանող ճանապարհին՝ Տառերի պուրակի և Սուրբ խաչի հարևանությամբ: Այսօր «Հավերժների այգում» տեղի է ունեցել ծառատունկի մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Ծառատունկին մասնակցել են հյուրեր՝ պետական և դիվանագիտական կառույցներից, մշակույթի և արվեստի, կրթության, սպորտի ոլորտներից: Գիտության, մշակույթի, սպորտի շուրջ 100 անվանի գործիչների անուններով ծառեր են տնկվել թե՛ անձամբ նրանց ձեռքով, թե՛ ժառանգների և թե՛ նրանց անվան հետ առնչվող պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։

Ծառատունկին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: ԿԳՄՍՆ ներկայացուցիչը տնկել է Մեսրոպ Մաշտոցի անվանական ծառը:

«Անչափ ոգևորիչ է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների անվանական այգի ունենալու գաղափարը: Պատիվ ունեցա ԿԳՄՍ նախարարության անունից տնկելու Մեսրոպ Մաշտոցի անվանական ծառը և հույս ունեմ՝ այն նույնքան ամուր կլինի, որքան Մաշտոցի գործն է: Մաղթում եմ, որ գործընթացը շարունակական լինի նաև ՀՀ այլ վայրերում»,- ասել է Գոհար Մամիկոնյանը:

Ծառատունկի առաջին փուլին մասնակցել են նաև պատերազմում զոհված զինվորների ծնողներ: Նախատեսվում է նաև ծառատունկի երկրորդ փուլ:

Նշենք, որ այգին մշտապես խնամվելու է այգեպանների, բուսաբանների կողմից և լինելու է վերահսկողության ներքո:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…