ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լավագույնների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին

Սեպտեմբերի 15, 2016
Պաշտոնական

Յուրաքանչյուր տարի «Ուսուցչի օրվա» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում անցկացվում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը տեղեկացրել է, որ այս տարի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին մասնակցում է 33 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:

«Սա մրցույթի երրորդ փուլն է՝ ներդպրոցական և մարզային փուլերից հետո: Հանրապետական փուլին մասնակցում են մարզերում լավագույն ճանաչված ներկայացուցիչները: Միայն մասնակից չունենք Արարատի մարզից, որտեղ ոչ ոք հաղթող չի ճանաչվել»,-նշել է Սյուզաննա Մակյանը՝ տեղեկացնելով, որ մրցույթը կանցկացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները /«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հանձնաժողովի նախագահ՝ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյան, «Տարվա լավագույն տնօրեն»՝ ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյան, «Տարվա լավագույն դաստիարակ»՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում ծրագրի ղեկավար Կարեն Մելքոնյան/: «Հանձնաժողովներում ընդգրկված են ԿԱԻ-ի, ինչպես նաև վերոնշյալ մրցույթներում նախորդ երեք տարիներին հաղթած մասնակիցները: Դպրոցական և մարզային փուլում լավագույններն ընտրվում են տարբեր չափորոշիչներից ելնելով՝ դասալսումներ, ողջ տարվա աշխատանքային գործունեության ամփոփում և այլն: Մրցույթը կարող է անցկացվել և հարցազրույցի, և թեստային առաջադրանքների միջոցով. ամեն մարզ ինքն է ընտրում անցկացման կարգը: Հանրապետական փուլում լավագույններն ընտրվում են հարցազրույցի միջոցով, որի ընթացքում մասնակցին հնարավորություն է տրվում ներկայացնել իր ծրագիրը, փորձը և տեսլականը»,-ընդգծել է Սյուզաննա Մակյանը:

Նշենք, որ ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն hոկտեմբերի 5-ին` «Ուսուցչի օրը», հանդիսավոր արարողության ժամանակ:

Այդ օրը կպարգևատրվեն «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթում հաղթած մանկավարժները: Տարվա լավագույն ուսուցչին և դաստիարակին ՀՀ վարչապետի կողմից կտրվեն ավտոմեքենաներ, իսկ տարվա լավագույն տնօրենին` համակարգիչ:

Վաստակաշատ մանկավարժներին կտրվեն ՀՀ պետական պարգևներ, ՀՀ վարչապետի «Հուշամեդալ» և շնորհակալագրեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…