ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լրանում է Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը. ուսանողների և աշակերտների համար կհայտարարվի մրցույթ

Հոկտեմբերի 26, 2021
Միջազգային լուրեր

Հոկտեմբերի 25-ին նշվել է Միավորված ազգերի կազմակերպության օրը: ՄԱԿ-ի գործունեության 76-ամյակի շրջանակում և Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին (1992 թ. մարտի 2) ընդառաջ՝ տեղի է ունեցել ՄԱԿ-ի գործունեության ամփոփման, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Շոմբի Շարփի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը, պետական այրեր, միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ:

ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Շոմբի Շարփն ամփոփել է ՄԱԿ-ի գործունեությունը Հայաստանում: Ըստ նրա՝ ՄԱԿ-ի ջանքերը Հայաստանում ուղղված են ժողովրդավարության աճին, հասարակության բոլոր օղակներում կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելուն, հանրային կյանքին քաղաքացու ակտիվ մասնակցությանը. «Մեր նպատակն է համատեղ ուժերով մարդկային կապիտալը դարձնել ավելի լավը կրթության, առողջապահության միջոցով, երիտասարդության ներուժն օգտագործելով, շուկաների գործառույթը բարելավելով տարբեր ոլորտների բոլոր մակարդակներում ապահովել կայուն զարգացում, ստեղծել ներառական կանաչ տնտեսություն, առաջադեմ մարդակենտրոն կառավարման համակարգեր»:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից շնորհավորել է ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ, մաղթել արգասաբեր աշխատանք կազմակերպության առաքելության իրագործման գործում և փաստել, որ Հայաստանը պատրաստակամ է՝ շարունակելու խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված ջանքերը:

Միջոցառման ընթացքում, ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին ընդառաջ, կնքվել է եռակողմ հուշագիր Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունների միջև:

Ստորագրող կողմերն էին՝ ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Շոմբի Շարփը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և ԲՏԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը: Շոմբի Շարփը ներկայացրել է հուշագրի բովանդակությունը, համաձայն որի՝ 30-ամյակի շրջանակում կթողարկվեն դրոշմանիշներ, որոնք կմշակվեն աշակերտների և ուսանողների միջև համազգային մրցույթի արդյունքում: Հաղթողների գործերը կներկայացվեն դրոշմանիշների վրա: Նոր նախաձեռնությամբ՝ արվեստի և երիտասարդների ներուժը կծառայեցվի պետության զարգացման գործին՝ ապագայի տեսլականն արվեստի միջոցով ձևավորելով:

Ամփոփելով հանդիպումը՝ Շոմբի Շարփն ընդգծել է նաև ՄԱԿ-ում Հայաստանի դերակատարման կարևորությունը. «Հայաստանն առաջնորդական դերակատարում է ունեցել ՄԱԿ-ում՝ սկսած Ցեղասպանության հանցագործության պատժի և կանխարգելման մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման գործընթացի մասնակցությունից, մեխանիզմների մշակումից»: Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ շուրջ 4 տարվա համատեղ աշխատանքի համար, և դրանք անվանել զարմանահրաշ տարիներ, միասին անցած ճանապարհ, որը լի էր թե՛ ուրախությամբ, թե՛ տխրությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…