ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«100 գաղափար Հայաստանի համար». 20 անվանակարգերում ներկայացվել է 137 հայտ

Հոկտեմբերի 28, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ կայացել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի նիստը:

Նախարարի տեղակալն ուրախությամբ արձանագրել է, որ հայտարարված 20 անվանակարգերում ստացվել է 137 հայտ, որն աննախադեպ քանակ է մրցույթի պատմության մեջ: Հիշեցնենք, որ մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն էր: Հանձնաժողովի նիստի օրակարգում քննարկվել և հաստատվել են հայտերի հիման վրա հայտերը գնահատող փորձագիտական հանձնաժողովի անդամների առաջադրման, հայտերի գնահատման համար ժամկետի սահմանման, հայտերի գնահատման և հաղթողների որոշման կարգի հաստատման վերաբերյալ հարցերը:

Նախարարի տեղակալը հայտերի գնահատման փորձագիտական խմբի համար որպես գնահատման կարևորագույն չափանիշ կարևորել է հանգամանքը, որ ներկայացված հայտերում առաջադրված սոցիալական նորարարությունները գնահատվեն հանրության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման տեսանկյունից:

Քննարկմանը կազմկոմիտեի անդամները որոշում են կայացրել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերը գնահատող փորձագիտական հանձնաժողովի անդամներ ներառելու համար դիմել ՀՀ բուհերին, Գիտության կոմիտեին, Գիտությունների ազգային ակադեմիային՝ յուրաքանչյուր անվանակարգում 2 ներկայացուցիչ և դրանով իսկ օբյեկտիվությունն առավելագույնս ապահովելու նպատակով: Կազմկոմիտեի անդամները վերանայել են գնահատման չափանիշները, դրանց բովանդակությունը, դասակարգել գնահատման ցուցանիշները՝ ըստ դրանց կարևորության: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կրկին հանդիպել՝ քննարկելու փուլային անելիքները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…