ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 30-ին կայանալիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարին ընդառաջ առցանց մամուլի ասուլիս է անցկացրել՝ ներկայացնելով մրցաշարի անցկացման մանրամասները:
Կարեն Գիլոյանը նշել է, որ այս ընթացքում իրենք սերտորեն համագործակցել են Արմավիրի մարզպետարանի և Էջմիածնի քաղաքապետարանի հետ, անընդհատ կապի մեջ են ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահության, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ. «Բնականաբար, ժողովներին մշտապես ներկա են եղել նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչները, և մենք սկզբունքորեն լուծել ենք բոլոր խնդիրները։ Մնում է՝ եղանակային պայմանները բարենպաստ լինեն, շատ ցուրտ և անձրև չլինի, ու կարողանանք մեր մրցաշարն անցկացնել»:
Կրոսավազքը, ինչպես հայտնի է, կանցկացվի 3 տարիքային խմբով՝
1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան (2004-2006 թթ. ծնված) դպրոցականներ (աղջիկներ և տղաներ) - 3 կմ,
2-րդ տարիքային խումբ՝ 18-35 տարեկան (1986-2003 թթ. ծնված) կանայք, 18-40 տարեկան (1981-2003 թթ. ծնված) տղամարդիկ - 10 կմ,
3-րդ տարիքային խումբ՝ 36 (1985 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41 (1980 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ - 10 կմ:
«Հասկանում ենք՝ 10 կմ-ը լուրջ տարածք է․ ասեմ, որ Հայաստանում 10 կմ պրոֆեսիոնալ վազորդ չկա։ Այդ իսկ պատճառով մենք պրոֆեսիոնալների ու ոչ պրոֆեսիոնալների խնդիր չենք դրել։ Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր մարզվում են, վազում են, բայց չենք կարող նրանց թույլ չտալ մասնակցել, քանի որ ենթադրում ենք, որ եթե մարդը հանձն է առել գալ ու կանգնել 10 կմ-ի մեկնարկին, ուրեմն ինքն էլ վազքից հեռու չէ․ սովորական մարդը հաստատ չի կարող 10 կմ վազել:
Մասնակիցները վազելու են Երևանից Էջմիածին գնացող մայրուղու ձախ հատվածով. այդ հատվածը փակ է լինելու։ Մեր հաշվարկներով մրցումը մոտ 1 ժամ 20 րոպե կտևի։ Այնուհետև մրցավարները, ովքեր Աթլետիկայի ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մրցավարներն են լինելու, կկատարեն հաշվարկ և ժամը 16։30-ին կկայանա պարգևատրման արարողությունը: Ինչպես գիտեք, մրցանակային հիմնադրամը պատկառելի է՝ 15 մլն դրամ»,- ասել է Կարեն Գիլոյանը:
ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ հայտարարությամբ է հանդես եկել առ այն, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ից ժամը 16:30-ը, երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցը՝ սկսած Կոմիտասի հրապարակից, միակողմանի փակ է լինելու Էջմիածնից Երևան ճանապարհը՝ մինչև Փարաքար գյուղի օդանավակայանի խաչմերուկ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ կրոսավազքի սիրողական մրցաշարին մասնակցության հայտ ներկայացրածների քանակը վաղուց անցել է 1000-ի սահմանը՝ բոլոր տարիքային խմբերը միասին վերցրած։ Մի փոքր քիչ են ավագ տարիքի կանանց հայտերը։
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։00-ից, կսկսվեն գրանցումները։ Մասնակիցները հենց տեղում ձևաթուղթ կստորագրեն այն մասին, որ իրենք պատասխանատվություն են կրում իրենց առողջության համար, ցույց կտան անձնագրերը, կստանան մրցումային համար ու մարզաշապիկ։ Ժամը 13։00-ին կտրվի մեկնարկը։
Ի դեպ, մրցումային ամբողջ գործընթացն ուղիղ եթերում հեռարձակվելու է Youtube-ում և ցուցադրվելու է նաև Էջմիածին քաղաքի հրապարակում տեղադրված մեծ էկրանով։ Կարեն Գիլոյանը բոլոր ցանկացողներին հրավիրել է միասին հետևելու մրցաշարի ընթացքին ու երկրպագելու. «Ես անձամբ լինելու եմ այնտեղ։ Հետաքրքիր կլինի, տեսնենք՝ ինչ պայքար է ընթանում։ Միասին հետևելն ու ցավելն էլ պետք է մասսայական լինի, մենք պետք է սովորենք երկրպագել։ Մեր երկրպագուի կերպարը լիակատար ձևավորված չէ։ Ֆուտբոլում, իհարկե, սաղմնային վիճակից մի փոքր առաջ է շարժվել, բայց, միևնույնն է, մենք միասին երկրպագել չգիտենք»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ հաջորդ տարի նախատեսվում է 4 տարբեր մարզաձևերում անցկացնել սիրողական մրցաշարեր. «Մայիսի վերջին կանցկացվի հեծանվավազքի մրցաշարը, հուլիսի 5-ին լողի մրցաշար կանցկացնենք Սևանա լճում, սեպտեմբերի 21-ին՝ վազքը, իսկ մինչև այդ էլ՝ սեղանի թենիսի մրցաշարը։ Նպատակը մեկն է․ պրոպագանդել առողջ ապրելակերպը, որպեսզի ավելի շատ մարդիկ ներգրավվեն, ու քանի որ լավ մրցանակային հիմնադրամ է սահմանված, հուսով ենք՝ դա էլ կնպաստի, որպեսզի սա դառնա մշակույթ ու մեզ համար շատ ընդունված բան լինի։
Կարծում եմ՝ սա ճիշտ որոշում է։ Սրանք այն մարզաձևերն են, որ իսկապես շատ մասսայական են ու կարող են նպաստել, որ շատ-շատ մարդիկ գան ու մարզվեն»:
Հավելենք, որ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի նախապատրաստական և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ