ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Բազեյանն ու Դավիթ Չալոյանը դուրս են եկել 1/8 եզրափակիչ, Գուրգեն Մադոյանը պարտվել է

Հոկտեմբերի 29, 2021
Սպորտային լուրեր

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանն անցել են հաջորդ փուլ: Ի դեպ, Բազեյանը 1/8 եզրափակիչ է դուրս եկել՝ դարձյալ առանց մենամարտ անցկացնելու։

Եվրոպայի Մ22 տարեկանների հաղթողը 1/16 եզրափակչում պետք է մենամարտեր չինական Թայբեյի ներկայացուցիչ Պո-Յի Չենի հետ, սակայն վերջինս առողջական խնդիրների պատճառով չի ներկայացել մենամարտին, ու հաղթանակը շնորհվել է Արթուր Բազեյանին։ Ավելի վաղ, 1/32 եզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը՝ Պուերտո Ռիկոն ներկայացնող Ռիվերա Պիզարոն չէր կարողացել կարգավորել քաշը, և հայ բռնցքամարտիկն անցել էր հաջորդ փուլ:

1/8 եզրափակչում Բազեյանի մրցակիցը Կուբան ներկայացնող Օսվել Գարսի Կաբալերոն է․ մենամարտը կկայանա նոյեմբերի 1-ին։

Ինչ վերաբերում է Դավիթ Չալոյանին, ապա գյումրեցի բռնցքամարտիկին 1/16-րդ եզրափակչում բավականին բարդ մրցակից էր բաժին հասել՝ ի դեմս Ուկրաինան ներկայացնող Ցոնտե Ռոգավայի։ Առաջին ռաունդում Չալոյանը հաղթել է 3:2 հաշվով: Երկրորդ ռաունդում Դավիթն ավելի է մեծացրել իր առավելությունը: Երրորդ ռաունդում ուկրաինացի բռնցքամարտիկը նետվել է առաջ. այս ռաունդը բավականին բարդ է ստացվել, քանի որ երկու բռնցքամարտիկներն էլ միմյանց շատ ուժգին հարվածներ են հասցրել, բայց Չալոյանը շատ ավելի լավ է դիմավորել մրցակցին և նրան բռնել է հենց իր գրոհի վրա: Արդյունքում այս ռաունդում էլ մրցավարներն առավելությունը տվել են Չալոյանին, և մեր մարզիկը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ:

1/8 եզրափակչում Չալոյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Քրիստան Սալգադոյի հետ:

67 կգ քաշայինների պայքարում երեկ իր երկրորդ մենամարտն է անցկացրել Գուրգեն Մադոյանը. 1/16 եզրափակչում նա մրցել է Լեհաստանի ներկայացուցիչ Դամիան Դուրկաչի հետ և պարտություն կրել 1-4 հաշվով:

Գուրգեն Մադոյանը պայքարը սկսել էր 1/32 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթանակ էր տարել Սլովենիայի ներկայացուցիչ Ալջազի Սիրցելի նկատմամբ:

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Հայաստանն աշխարհի առաջնությունում կունենա երկու ներկայացուցիչ․ 54 կգ քաշային Վահե Բադալյանը 1/16 եզրափակչում կմրցի չինական Թայբեյը ներկայացնող բռնցքամարտիկ Լի-Յու Հանի հետ, իսկ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, 71 կգ քաշային Արման Դարչինյանը 1/16 եզրափակչում կմենամարտի Իսիկ Սիտկի (Թուրքիա)-Ռուստամբեկ Ուլուու (Ղրղզստան) զույգի հաղթողի հետ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…