ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային համաժողովը մեկնարկել է

Հոկտեմբերի 29, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հոկտեմբերի 29-31-ը «Անի Գրանդ հոթելում›› (Երևան, Հանրապետության 65) անցկացնում է «Փոքր կինոնկարներ. համընդհանուր ժա­ռանգություն, փոքր կինոթատրոնների պահպանում, հասանելիություն և տարածում գլոբալ պլատֆորմներում» միջազգային համաժողովը՝ նվիրված «Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան, 1920-2002) ծննդյան 100-ամյակին:

Եռօրյա գիտաժողովն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում ընդգրկված ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Գիտաժողովի նպատակն է երկխոսություն սկսել ազգային կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ՝ ներգրավելով խորհրդային և սփյուռքի կինոժառանգությանն առնչվող Հայաստանի և արտերկրի շուրջ քսան կինոգետների, կինոքննադատների, հետազոտողների և կինոարդյունաբերության մասնագետների։

Հոկտեմբերի 29-ին մեկնարկած եռօրյա համաժողովի բացմանը Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը ողջույնի խոսք է հղել գիտաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել աջակիցներին ու կազմակերպիչներին՝ Անրի Վերնոյի հոբելյանի նշանավորման և այս կարևոր հարթակի ստեղծման կապակցությամբ:

Համաժողովի օրերին կներկայացվի ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր Անրի Վերնոյի ստեղծագործական ժառանգությունը, կարժևորվի նրա տեղն ու դերը համաշխարհային կինոարվեստում՝ բացահայտելով ազգային ինքնության առանձնահատկությունները:

Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը, կարևորելով համաժողովի անցկացումը, նշել է. «Անրի Վերնոյի ստեղծագործական ժառանգության արժևորման, ազգային ինքնության առանձնահատկությունների բացահայտման գործում կարևոր նշանակություն ունի այս համաժողովի անցկացումը: Հայրս նկարահանել է «Մայրիկ» ֆիլմը, ինչպես նաև բազմաթիվ այլ ֆիլմեր, և կարևոր է, որ նրա գործունեությունը ճանաչելի լինի Հայաստանում ու ամբողջ աշխարհում: Այս առումով համաժողովի իրականացումը հրաշալի առիթ է»:

Տեղեկացնենք, որ համաժողովի շրջանակում հոկտեմբերի 29-ին՝ ժամը 18:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Անրի Վերնոյի ֆիլմերի պաստառների ցուցադրությունը, հաջորդիվ «Կարմիր դահլիճում» կցուցադրվի Անրի Վերնոյի «Շաբաթավերջը Զյույդկոտում» ֆիլմը: Միջոցառմանը կմասնակցեն կինոոլորտի հայ և օտարերկրյա մասնագետները, հյուրեր, արվեստասեր հանրություն:

Գիտաժողովի օրերին ընթերցված և ներկայացված բոլոր զեկույցները Հայաստանի ազգային կինոկենտրոնը կհրատարակի առանձին գրքով՝ որպես ամփոփում:

Գիտաժողովի ծրագիր և ժամանակացույց ՝ https://ncca.am/hy/news/tidings/503-azgayin-kino-hamamardkayin-jarangutyun

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում է մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…