Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հոկտեմբերի 27-29 տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու կրթական համակարգի աշխատակիցների VI համագումարը:
Համագումարին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը, որը գլխավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Պատվիրակության կազմում էին ԿԳՄՍՆ մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ ու ուսուցիչներ:
Համաժողովը բացվել է լիագումար նիստով, որին ելույթ է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ երկրների միջև կրթական համագործակցությանը՝ նշելով, որ կրթական կապերը կառուցվում են գլոբալացման համատեքստում և առավել հաճախ ոչ ֆորմալ են՝ հիմնված մշակութային, պատմական արմատների և փիլիսոփայական, հոգևոր ու սոցիալական սկզբունքների վրա։
Ժ․ Անդրեասյանը նշել է, որ ԱՊՀ երկրների ժամանակակից կրթական պարադիգմը կենտրոնացած է նոր սերնդի կայուն մտավոր և մշակութային զարգացման վրա, որտեղ ինտեգրացիոն գործընթացները կառուցվում են հետխորհրդային տարածքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրթական համակարգի զարգացման կանխատեսումն ամենակարևոր խնդիրներից է։
«Ժամանակակից աշխարհում պետությունների կրթական համակարգերը, ցավոք, ամենաքիչն են պատրաստված ռիսկերի կառավարմանը, իսկ ուսումնական գործընթացների կանխատեսումն անհնար է առանց հաշվի առնելու ռիսկերը, առանց ուսումնասիրելու և վերլուծելու կրթության և մանկավարժության ոլորտներում փոխհամագործակցության պատմությունը։
Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը մշտապես շահագրգռված է եղել միջպետական համագործակցության և մասնագիտական կապերի ընդլայնման, կրթության ոլորտում տարբեր միջոցառումների անցկացման հարցերում։ Անհրաժեշտ է դիտարկել բոլոր հնարավոր ռեսուրսները նորմատիվային փոխճանաչման, մարդասիրական փոխհարստացման և համակողմանի համագործակցության համար, քանի որ ԱՊՀ անդամ պետությունների կյանքի իրական հանգամանքները թելադրում են հարաբերությունների նոր պայմաններ ինչպես քաղաքական, տնտեսական, այնպես էլ կրթական, մշակութային և այլ ոլորտներում»,- մասնավորապես ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Նա նաև հավելել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն աշխատանք է տանում հորիզոնական կապերի ամրապնդման ուղղությամբ՝ կազմակերպելով փոխայցելություններ, փորձի փոխանակում, դասագրքերով և ուսումնական նյութերով ապահովում և այլն։
«Կրթության և մանկավարժության ոլորտում Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունների փիլիսոփայական և մշակութային վերլուծությունը, առկա փորձից բխած ընդհանրացումներն ու եզրակացությունները նոր, փոփոխված սոցիալ-պատմական և քաղաքական պայմանների առնչությամբ կարող են նպաստել հարաբերությունների նորովի զարգացմանը։
Համագործակցության բոլոր երկրների համար միասնական կրթական տարածքի կարևորությունն ու անհրաժեշտությունը բխում են ԱՊՀ անդամ պետությունների միջև հարաբերությունների նոր մակարդակի հասնելու ձգտումից, այդ երկրների մշակույթի մեջ զգալի առաջընթացի պայմանների ապահովելու միտումից։ Անհրաժեշտ է վերլուծություն, որը կարող է նպաստել նաև կրթության ոլորտում հետխորհրդային տարածքի երկրների միջև փոխգործակցության զարգացման հնարավոր մոդելի կառուցմանը, իսկ ռուս-հայկական կրթական և մանկավարժական կապերի փաստը կարող է ծառայել որպես ընդօրինակման օրինակ ընդհանրապես Համագործակցության երկրների միջպետական մշակութային և կրթական կապերի ամրապնդման գործում։
Մենք կարծում ենք, որ հետխորհրդային երկրներում կրթական համակարգերի զարգացումը կանխատեսելիս, սոցիալ-տնտեսական գործոնների հետ մեկտեղ, անհրաժեշտ է հաշվի առնել ինտեգրացիոն գործընթացները, որոնք ծավալվում են ինչպես Անկախ պետությունների համագործակցության տարածքում, այնպես էլ աշխարհում, որպես ամբողջություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
«ԱՊՀ կրթական տարածքը՝ որպես նրա կայուն զարգացման ռազմավարական ռեսուրս» խորագրով համագումարին մասնակցել են պետական գերատեսչությունների, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսուցիչներ ու մանկավարժներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Համագումարն անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։
Համագումարի շրջանակում տեղի են ունեցել նաև թեմատիկ նիստեր, պանելային քննարկումներ և կլոր սեղաններ, որոնց ընթացքում անդրադարձ է եղել կրթության ոլորտում հումանիտար համագործակցության ամրապնդման և զարգացման արդիական խնդիրներին: Դրանք ներառել են կրթության մատչելիության և որակի ապահովման, ուսուցիչների ժամանակակից վերապատրաստման, ուսուցիչների և ուսանողների շարժունության բարձրացման հարցերը, մասնավորապես՝ կրթական կազմակերպությունների միջև գործընկերության զարգացման և նորարարական մոտեցումների միջոցով: Քննարկման հիմնական խնդիրներից է եղել կրթության թվայնացումը, ինչը թույլ կտա նոր տեխնոլոգիական մակարդակով ավելի շատ համատեղ ինտեգրացիոն նախագծեր իրականացնել։
«Բոլոր մակարդակներում մատչելի և որակյալ կրթության ապահովման արդյունավետ ուղիների որոշում. թվայնացումը կրթության մեջ» թեմայով պանելային քննարկմանը ՀՀ-ից ելույթ է ունեցել ԿԳՄՍՆ մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, «ԱՊՀ երկրներում մանկավարժության զարգացման իրավիճակը և հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանը՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, իսկ «Ուսուցչի մասնագիտական չափանիշների և ԱՊՀ երկրների կրթական կազմակերպություններում դաստիարակչական աշխատանքների նորարարական մոտեցումները» թեմայով պանելային քննարկմանը՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը: «Միջազգային հումանիտար համագործակցության ամրապնդման նպատակով ԱՊՀ անդամ երկրների կրթական կազմակերպությունների միջև գործընկերային հարաբերությունների ակտիվացում և զարգացում» թեմայով պանելային քննարկմանը ՀՀ-ից ելույթ է ունեցել ԿՏԱԿ-ի ներկայացուցիչ Հայկ Դավեյանը, իսկ «Ռուսաց լեզվի զարգացման, տարածման և պահպանման գործում համագործակցությունը՝ որպես ԱՊՀ անդամ երկրների ինտեգրման կարևորագույն միջոց» թեմայով պանելային քննարկմանը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ, Ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլյա Բալասանյանը:
Համագումարի շրջանակում անցկացվել է նաև Մանկավարժական հմտությունների 1-ին միջազգային փառատոնը, որի արդյունքում երեք անվանակարգերում՝ «Ուսուցիչ», «Մանկավարժ» և «Հոգեբան/սոցիալական մանկավարժ», հանձնվել են դիպլոմներ: «Ուսուցիչ» անվանակարգում ՀՀ-ից փառատոնի երկրորդ փուլին մասնակցության հնարավորություն են ստացել Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցի ուսուցչուհի Անիչկա Մովսիսյանը և «Շիրակացի» ճեմարանի ուսուցչուհի Մարինա Քոչարյանը, իսկ «Մանկավարժ» անվանակարգում՝ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ Ջավահիր Ստեփանյանը:
ԱՊՀ անդամ երկրների լավագույն ուսուցիչներին ու մանկավարժներին շնորհվել է «ԱՊՀ կրթության գերազանցություն» կրծքանշան: ՀՀ-ից կրծքանշանի են արժանացել Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Գրիգորյանը, Վանաձորի Ա. Գրիբայեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատալյա Նալբանդյանը և Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը:
«Ուսուցիչ» անվանակարգում ՀՀ-ից փառատոնի երկրորդ փուլին մասնակցության իրավունք ստացած մանկավարժները՝ Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցի ուսուցչուհի Անիչկա Մովսիսյանը, «Շիրակացի» ճեմարանի ուսուցչուհի Մարինա Քոչարյանը և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ Ջավահիր Ստեփանյանը արժանացել են դիպլոմների։
Միջոցառման ավարտին ընդունվել է համագումարի բանաձև, որում արտացոլվել են փոխգործակցության ոլորտներն ու մեթոդները, ինչպես նաև սահմանվել են ԱՊՀ-ում կրթության զարգացման ռազմավարությունը և հեռանկարային գործիքները։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ