Հոկտեմբերի 30-ին Երևան-Էջմիածին ճանապարհին կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարը:
Մրցմանը մասնակցել է 3 տարիքային խմբի ավելի քան 1500 մասնակից։ 3 կմ մրցատարածությունը հաղթահարել են 15-17 տարեկան դպրոցական աղջիկներն ու տղաները, իսկ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, ինչպես նաև 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ վազել են 10 կմ։
18-40 տարեկան տղաների պայքարում 10 կմ տարածությունը բոլորից շուտ հաղթահարել է Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը, ով 10 կմ-ը վազել է մոտ 30 րոպեում և արժանացել1 մլն դրամ մրցանակին։
«Սա հիանալի հնարավորություն էր թե՛ ինքդ քեզ, թե՛ մյուս մարզիկներին ցույց տալու, որ կարող ես հաղթահարել քո առջև դրված խնդիրը: Շատ լավ հաղթահարեցի 10 կմ-ը»,- ասել է գյումրեցի Երվանդ Մկրտչյանն ու նշել, որ Գյումրիում իր համար ավելի դժվար է վազելը, քանի որ ծովի մակարդակից բարձր է, ճանապարհն էլ՝ ոչ այնքան հարթ։
«Չի կարելի ասել, թե հավասարը չունեի: Այստեղ շատերին ճանաչում եմ, բոլորն իմ ընկերներն են ու բոլորն էլ շատ լավ վազեցին: 10 կմ վազելու փորձ չունեի, 5 անգամ մասնակցել եմ Երևանի կիսամարաթոնին ու 5 անգամ էլ չեմպիոն դարձել։ Նման մրցաշարերը շատ եմ կարևորում. սա ևս կնպաստի աթլետիկայի զարգացմանը մեր երկրում, քանի որ աթլետիկան սպորտի թագուհին է»,- նշել է Երվանդ Մկրտչյանը։
Այս տարիքային խմբում երկրորդ տեղը զբաղեցրել է Բալաբեկ Հարությունյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Մհեր Մաշումյանը։ Այս տարիքային խմբի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, ինչպես նաև՝ մեզ բոլորիս։ Այս ընթացքում ես անընդհատ հետաքրքրվում էի, թե քանի մարդ է հայտ ներկայացրել մասնակցության համար, և այդ թիվն ինձ անհրաժեշտ էր ոչ թե վիճակագրության համար, այլ որպեսզի հասկանայի՝ արդյոք այս նախաձեռնությունն անհրաժե՞շտ է մարդկանց, ՀՀ քաղաքացիներին։ Այն փաստը, որ այսօր ավելի քան 1500 մասնակից ենք ունեցել, տալիս է այդ հարցի պատասխանը՝ այո՛, անհրաժեշտ է։
Ուզում ենք, որ մեր հայրենակիցներն իրենց առջև խնդիրներ դնեն ու լուծեն դրանք, կյանքում էլ առաջնորդվեն այդ գաղափարով՝ ունենալ նպատակասլացություն և վճռականություն, կանգնել մեկնարկին, անցնել տարածությունն ու հատել վերջնակետը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։
Պարգևատրման արարողությանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը և պաշտոնատար այլ անձինք։
Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին և հույս հայտնել, որ աստիճանաբար նշաձողն ավելի ու ավելի կբարձրացվի․ «Մրցաշարը կամփոփեմ ընդամենը մեկ բառով՝ կայացավ բոլոր առումներով՝ և՛ մասնակիցների քանակով, և՛ մասնակցության գեղեցկությամբ, մասսայականությամբ, և՛ կազմակերպչական բոլոր խնդիրների լուծմամբ, և՛ մրցանակային հիմնադրամով։ Այսօր մենք ևս մեկ քայլ կատարեցինք դեպի մասսայական սպորտ։ Մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ կարող ենք և պարտավոր ենք առողջ ապրել»։
Կարեն Գիլոյանը խոստովանել է, որ մտավախություն ուներ՝ 10 հազար մետր մրցատարածքը բարդ կլինի, ու շատ մասնակից չենք ունենա, սակայն հիմա հաճելիորեն զարմացած է մասնակիցների մեծ թվից։
«Մրցանակակիրները լավ արդյունք ցույց տվեցին, շնորհավորում եմ բոլորին։ Այո՛, կային մարզված տղաներ՝ աթլետներ, բայց այն, որ 10 հազար մետրում պրոֆեսիոնալ չէին, դա փաստ է, քանի որ Հայաստանում 10 հազար մետր մրցատարածքի պրոֆեսիոնալ մարզիկ չկա։ Եվ մենք դրանով բացառել ենք պրոֆեսիոնալների մասնակցությունը։ Այնպես որ, սա իսկապես շատ մեծ մրցատարածք էր, ու մասնակիցներից յուրաքանչյուրը փոքրիկ սխրանք գործեց։ Մասնակիցներից յուրաքանչյուրը հաղթանակ տարավ ինքն իր նկատմամբ։ Ինչքան նշաձողը բարձրացնենք, այնքան ավելի լավ կլինի, մասսայական կդառնա, արդյունքներն էլ կբարելավվեն»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Կրոսավազքի սիրողական մրցաշարին մասնակցել է նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան առաջին քարտուղար Վիկտոր Օլեյնիկը, որին խրախուսական մրցանակ է հանձնվել։ Խրախուսական մրցանակներ են հանձնվել նաև մրցաշարի ամենատարեց մասնակիցներին՝ 79-ամյա Խաչատուր Փրխոյանին ու 73-ամյա Շուշանիկ Պողոսյանին։
18-35 տարեկան կանանց պայքարում հաղթողի կոչումը նվաճել է Էլլադա Ալավերդյանը, երկրորդը վանաձորցի Լիլիթ Հարությունյանն էր, իսկ երրորդ տեղը գրավել է Ալեքսանդրա Գալինսկին Ստեփանակերտից։
Առաջին տարիքային խմբի` 15-17 տարեկան դպրոցականների մրցանակակիր տղաները և աղջիկները ստացել են համակարգիչներ: Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղի համար սահմանված էր 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 600 հազար դրամ, երրորդ տեղի համար` 400 հազար դրամ, չորրորդ տեղի համար` 150 հազար դրամ, հինգերորդ տեղի համար՝ 100 հազար դրամ: Դրամական խրախուսումներ էին նախատեսված նաև 6-10-րդ տեղեր գրավածների համար` 75-հազարական դրամ, իսկ 11-20-րդ տեղերի համար` 50-հազարական դրամ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ