ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Armenian National Music». հայկական ժողովրդական երաժշտությունից մինչև համաշխարհային դասական գլուխգործոցներ

Նոյեմբերի 1, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Armenian National Music» կազմակերպությունն իրականացնում է «ANM (Armenian National Music) Artists» նախագիծը։

Նախագիծն օնլայն համերգաշար է, որտեղ ներգրավված են «Armenian National Music»-ի ժանրային կատեգորիաներին համապատասխանող հայ լավագույն երաժիշտ-կատարողները։ Ծրագիրը ներառում է հայկական ժողովրդական, համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներ։

Համերգները պրոֆեսիոնալ տեխնիկայով ձայնագրվել և նկարահանվել են «ANM»-ի կողմից։ Նախագծին մասնակցել են Հայաստանում ու արտերկրում հայտնի երաժիշտներ, որոնց թվում են Լիանա Ալեքսանյանը (սոպրանո), Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Հայկ Մելիքյանը (դաշնամուր), Ռուզան Մանթաշյանը (սոպրանո), Գուրգեն Բավեյանը (բարիտոն), Դիանա Ադամյանը (ջութակ), Հռիփսիմե Աղաքարյանը (դաշնամուր), (72 կգ), «Ծիրանի» անսամբլը, Դավիթ Բալասանյանը (կոմպոզիտոր, դաշնակահար), Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը (սոպրանո), «Ալեակ» ֆոլկ տրիոն, «Նաիրյան» անսամբլը, Վահագն Հայրապետյան տրիոն, Արմեն Բաբախանյանը (դաշնամուր), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լավագույն ուսանողները և այլք։

Նախագծի շրջանակում երկու նոր ստեղծագործություն է պատվիրվել ժամանակակից կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանին (ֆլեյտայի, կլարնետի և դաշնամուրի համար) և Աշոտ Զոհրաբյանին (ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար), որոնք կկատարվեն ու կձայնագրվեն «Ասոնանս» անսամբլի կողմից 2022-2023 թվականի համերգաշրջանում։

Համերգների առցանց ցուցադրությունները կիրականացվեն դեկտեմբերի երկրորդ կեսին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…