ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նոյեմբերի 4, 2021
Սպորտային լուրեր

Սերբիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ 6-2 հաշվով հաղթանակ տանելով Շվեդիայի ներկայացուցչի նկատմամբ։

Նշենք՝ մարզադահլիճում մեր ըմբիշին սատարել են նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և հավաքականի անդամները:

Աշխարհի առաջնությունում հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 11-1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում Խաչատրյանը 7-6 հաշվով հաղթել էր ուկրաինացի Անդրեյ Կուլիկին, իսկ կիսաեզրափակչում 9-0 հաշվով պարտություն էր կրել գերմանացի Իդրիս Իբաևից։

Այս տարի՝ ավելի վաղ, Խաչատրյանը նաև նվաճել էր երիտասարդական ԵԱ-ի (67 կգ) և ԱԱ-ի (72 կգ) բրոնզե մեդալները:

Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականն աշխարհի առաջնությունում նվաճել է 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Ավելի վաղ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանն արծաթե մեդալ էր նվաճել՝ եզրափակչում 1։2 հաշվով զիջելով իրանցի Ամին Միրզազադեին, իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն էլ դարձել էր բրոնզե մեդալակիր՝ ընդամենը 54 վայրկյանում 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Մոլդովայի ներկայացուցիչ Կորնելիու Ռուսուի նկատմամբ։

Թիմային հաշվարկով Հայաստանը 7-րդն է 44 երկրների շարքում:

Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում նոյեմբերի 5-7-ը պայքարի դուրս կգան ազատոճային ըմբիշները։ Հայաստանը կներկայանա 8 ըմբիշով՝ Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Հրաչյա Մարգարյան (65 կգ), Վազգեն Թևանյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մհեր Մարկոսյան (86 կգ), Մարտին Սիմոնյան (125 կգ):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…