ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Տոննաներով» անվճար մաթեմատիկական աշխատաթերթեր (հանձնարարություններ) ուսուցիչների համար

Նոյեմբերի 5, 2021
ՏՀՏ նորություններ

Ստորև բերված է վեբկայքերի հավաքածու, որտեղ դուք կարող եք գտնել մաթեմատիկական տպվող աշխատաթերթերի (հանձնարարությունների) լայն տեսականի, որոնք կարող եք օգտագործել ձեր դասարանում՝ մաթեմատիկայի ուսուցման ընթացքում: Այս կայքերից ոմանք առաջարկում են նաև մաթեմատիկայի ուսուցման այլ նյութեր, ներառյալ ինտերակտիվ խաղեր, հանելուկներ, գործողություններ, գործիքներ և շատ ավելին: Աշխատանքային թերթերի մեծ մասը, որոնք դուք կգտնեք այս կայքերում, PDF կամ HMT ֆայլերով են: Դուք կարող եք նախադիտել աշխատաթերթերը նախքան դրանք ներբեռնելը: Բացի այդ, այս կայքերից մի քանիսը, չնայած որ առաջարկում են անվճար աշխատաթերթեր, լրացուցիչ գրանցում են պահանջում՝ իրենց տրամադրած նյութերին լիարժեք հասանելիություն ունենալու համար: Մաթեմատիկայի աշխատաթերթերը հավաքված են բազմաթիվ կատեգորիաներում և կարող են որոնվել ըստ դասարանի կամ թեմայի:

Super Teacher Worksheets

Super Teacher Worksheets-ը տրամադրում է աշխատաթերթերի լայն տեսականի: Առաջարկվող աշխատաթերթերն ընդգրկում են մաթեմատիկայի տարբեր ոլորտներ, այդ թվում՝ հանրահաշիվ, երկրաչափություն, հավանականություն, գրաֆիկներ և շատ ավելին: Թեև աշխատաթերթերից և գործողություններից շատերն անվճար են, բայց բոլոր նյութերին անսահմանափակ մուտք ունենալ համար անհրաժեշտ է անդամակցություն Super Teacher Worksheets-ին: Բացի մաթեմատիկայի աշխատաթերթերից կայքը տրամադրում է նաև «կարդալն ըմբռնելու հմտություններ, ուղղագրության ցանկեր, ձեռագրի պրակտիկայի թերթիկներ, քերականական աշխատաթերթեր, տոնական տպագրություններ և շատ ավելին»:

Math Worksheets For Kids

Math Worksheets For Kids-ն առաջարկում է մաթեմատիկայի անվճար հանձնարարություններ սկսած մանկապարտեզի սաներից մինչև 6-րդ դասարանի աշակերտների համար: Դուք կարող եք թերթել աշխատաթերթերն ըստ դասարանների և թեմաների: Թեմաները ներառում են թվեր (օրինակ՝ հաշվում, թվերի համեմատում, արժեք, կլորացում, հռոմեական թվեր), սովորական և տասնորդական կոտորակներ, չափումներ (օրինակ՝ փող, ժամանակ), 4 գործողություններ (գումարում, հանում, բազմապատկում, բաժանում և գործողությունների հերթականություն), երկրաչափություն, համամասնություններ, տոկոսներ, ամբողջ թվեր, տեքստային խնդիրներ և շատ ավելին: K5-ի անդամներն ունեն լրացուցիչ հնարավորություններ, ինչպիսիք են աշխատաթերթերը Google Classroom-ում ուղղակիորեն կիսելու, համապատասխան աշխատաթերթերի ամբողջական հավաքածուները ներբեռնելու և այլն:

Math Drills

Math Drills-ը պարունակում է հազարավոր անվճար մաթեմատիկական աշխատաթերթեր, որոնք կարող եք օգտագործել ձեր դասարանում: Աշխատանքային թերթիկներ որոնելու համար օգտագործեք կայքի որոնման գործառույթը կամ զննեք հրամանացանկի կատեգորիաները: Կան չափումների, երկրաչափության, հանրահաշվի, վիճակագրության և այլնի աշխատաթերթեր:

Homeschool Math

Homeschool Math-ը տրամադրում է կրթական մաթեմատիկական ռեսուրսների լայն տեսականի տնային ուսուցման, ծնողների և ուսուցիչների համար: Այս ռեսուրսները ներառում են անվճար մաթեմատիկայի աշխատաթերթեր, դասեր, առցանց մաթեմատիկական խաղեր, ուսումնական ծրագրերի ուղեցույցներ, մաթեմատիկական տեսանյութեր, ակնարկներ և շատ ավելին: Ազատ մաթեմատիկական աշխատաթերթեր բաժնում դուք կկարողանաք մուտք գործել տպագրվող մաթեմատիկական աշխատաթերթեր՝ 1-ից 7-րդ դասարանների համար: Այս աշխատաթերթերը հասանելի են ինչպես PDF, այնպես էլ htm ֆայլերի տեսքով: «Դրանք նաև շատ հարմար են. դուք կարող եք որոշել խնդիրների քանակը, փոփոխել տառատեսակի չափը, հեռավորությունը և այլն: Աշխատանքային թերթերը պատահականորեն են ստեղծվում, այնպես որ ամեն անգամ կազմվում են տարբեր հանձնարարություններ: Բոլոր աշխատաթերթերը ֆայլի 2-րդ էջում ունեն պատասխաններ»:

Dads Worksheets

Dads Worksheets-ն առաջարկում է հազարավոր մաթեմատիկական աշխատաթերթեր, որոնք նախատեսված են դասարանում օգտագործելու համար: Այն նաև առաջարկում է մաթեմատիկական խաղեր, հանելուկներ և մի քանի մաթեմատիկական գործիքներ (օրինակ՝ տարբեր կիրառության հաշվիչներ, հետհաշվարկի ժամանակաչափ, հռոմեական թվերի փոխարկիչ և շատ ավելին): Մաթեմատիկայի աշխատաթերթերը դասավորված են հետևյալ կատեգորիաներով՝ հիմնական մաթեմատիկական աշխատաթերթեր (գումարում, հանում, բաժանում, բացասական թվեր և այլն), կոտորակային աշխատաթերթեր (կոտորակների կրճատում, համեմատություն, հանում, բաժանում, կոտորակային տասնորդական տոկոս և այլն), տեքստային խնդիրներ, այլ աշխատանքային թերթիկներ (չափումներ և փոխարկումներ, նախշեր և փազլներ) և այլն։

Նյութի աղբյուրը. Educatorstechnology

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…