ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հուշագիր է ստորագրվել Պոլիտեխնիկի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև

Նոյեմբերի 5, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ ՀԱՊՀ-ում գործող Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը կվերազինվի և կիրականացնի նոր ծրագրեր:

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Ողջունելով ներկաներին և նախաձեռնությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ասել է, որ անհրաժեշտ է շատ արագ արձագանքել օդային ռոբոտատեխնիկայի բնագավառում համաշխարհային միտումներին, կատարելագործել կրթական ծրագրերը:

«Որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ՝ ես կարծում եմ, որ թեև կրթական համակարգում փոփոխությունները սովորաբար դանդաղ են ընթանում, բայց անհրաժեշտ է ունեցած ինքնավարության շրջանակում, ըստ անհրաժեշտության, արագ վերափոխել հնացած մասնագիտությունները, ստեղծել նորերը»,- նշել է Կ. Թռչունյանը՝ հավելելով, որ միջազգային գործընկերների աջակցությամբ կենտրոնը կարող է դառնալ նշված ուղղությամբ հետազոտական աշխատանքի և կադրերի պատրաստման օջախ: Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերին առնչվող մասնագիտությունների ներդրումն ու զարգացումը ռազմավարական ուղղություն է մեր երկրի համար:

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի հավաստմամբ՝ այս հուշագրի ստորագրմամբ շատ կարևոր համագործակցության սկիզբ է դրվում:

«Որակյալ տեխնոլոգիական կրթությունն այսօր հրամայական է ամբողջ աշխարհում. մենք չենք հասցնում հարմարվել նոր սարքավորումներին, երբ պարզվում է, որ դրանք արդեն հնացել են, և ի հայտ են եկել նորագույնները: Տեխնոլոգիական սրընթաց այս առաջընթացի պայմաններում կրթական համակարգը, մասնավորապես Պոլիտեխնիկը, պետք է կարողանա այնպիսի որակյալ կրթություն ապահովել, որ համահունչ լինի արդիական պահանջներին»,- ասել է նա՝ եզրափակելով, որ համաշխարհային տեխնոլոգիական կենտրոնների հետ համագործակցությամբ է հնարավոր մեր երկրում նույնպես առաջընթաց ունենալը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը ողջունել է ներկաներին և հույս հայտնել, որ հուշագրի ստորագրումից հետո միջազգային փորձի կիրառմամբ հնարավոր կլինի օդային ռոբոտատեխնիկայի ոլորտում համատեղ ուժերով հաջողություններ արձանագրել: Նրա խոսքով՝ կենտրոնում ձևավորվելու է այնպիսի միջավայր, որ հնարավոր լինի կատարել նորարարական գիտական մշակումներ, զարգացնել առկա ներուժը և միջազգային համագործակցության արդյունքում ստեղծել տեխնոլոգիական մրցակցային բովանդակություն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…