ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ստորագրվել է ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ ԳԱ-ի միջև գիտական համագործակցության միջոցառումների ծրագիրը

Նոյեմբերի 5, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել նախագահության ընդլայնված նիստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվիրակության մասնակցությամբ:

Նիստին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ և ՌԳԱ ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ստորագրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության միջոցառումների ծրագիրը: Գիտական համագործակցության ճանապարհային քարտեզը ստորագրել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՌԳԱ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևը:

ՀՀ ԳԱԱ նախագահության որոշմամբ՝ ՌԳԱ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևին շնորհվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի կոչում:

Ողջույնի խոսքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է հայ-ռուսական երկկողմ գիտական հետաքրքրություններին` նշելով, որ խորհրդային գիտական դպրոցը, որից սերում են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի գիտությունների ակադեմիաները, եղել է հզոր և հայտնի դարբնոց:

«Մենք հպարտությամբ ենք արձանագրում, որ եղել ենք այդ հզոր գիտական համակարգի մասը: Խորհրդային գիտական դպրոցով անցած շատ գիտնականներ այսօր էլ Հայաստանում շարունակում են արդյունավետորեն աշխատել` իրենց նպաստը բերելով ոլորտի զարգացմանը: Սակայն այսօր մենք ապրում ենք բոլորովին այլ իրականության մեջ. փոխվել է կյանքը, փոխվել են կրթության և գիտության համակարգերը: Խորհրդային ժամանակների անվճար բարձրագույն կրթության համակարգն այլևս չկա, իսկ գիտությունը, լինելով բարձրագույն կրթության ածանցյալն ու շարունակությունը, մեր առջև դնում է նոր մարտահրավերներ:

Հայաստանի և Ռուսաստանի գիտական համակարգերի առջև ծառացած խնդիրների մեջ այսօր էլ կան մի շարք համընկնումներ, որոնք անհրաժեշտություն են դարձնում ուժերի միավորումը: Մենք այսօր երիտասարդների համար գիտությունը հրապուրիչ դարձնելու խնդիր ունենք: Կարծում եմ, որ այդ խնդիրը Ռուսաստանում էլ կա: Մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, որոնք հետագայում գերադասում են աշխատել Հայաստանից դուրս, որովհետև դրսում նրանք ավելի եկամտաբեր աշխատանք են գտնում:

Գիտության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրներից է: Մենք հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում գիտության ոլորտի պետական ֆինանսավորման կտրուկ աճ ենք նախատեսել: Ամրագրել ենք նաև գիտական արդյունքի չափելիության որոշակի պահանջներ, և այդ ուղղությամբ արված քայլերը գիտական հանրության կողմից դրական արձագանքի են արժանացել»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով` գիտության հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու պետական քաղաքականությունը լինելու է շարունակական: Այս համատեքստում նախարարը կարևորել է գիտության հանրահռչակումը` նշելով, որ սերը գիտության հանդեպ ձևավորվում է դպրոցից:

ԳԱԱ ընդլայնված նիստում ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ և ՌԴ գիտությունների ակադեմիաների նախագահները, ՀՀ ԲՏԱ նախարարը:

Նշենք, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվիրակության այցի ծրագրով նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Պատվիրակությունը կայցելի նաև Մատենադարան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…