ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. այսօր պայքարը կսկսեն ազատոճայինները

Նոյեմբերի 5, 2021
Սպորտային լուրեր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 5-ին, պայքարը սկսում են ազատոճային ըմբիշները:

Հայաստանի ազատ ոճի երիտասարդական հավաքականը մրցավայր է մեկնել 8 մարզիկով, իսկ մրցումային առաջին օրը պայքարի դուրս կգան 57, 65, 70 և 79 կգ քաշային ըմբիշները:

57 կգ քաշային կարգի որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը կմրցի շվեյցարացի Նիլս Լեուտերտի հետ:

65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը կգոտեմարտի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ահմեդ Յեզանի հետ:

70 կգ քաշային Վազգեն Թևանյանը որակավորման փուլում ուժերը կչափի Գերմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևի հետ, իսկ 79 կգ քաշային Արման Ավագյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի Էստոնիայի ներկայացուցիչ Էրիկ Ռեյնբոկի հետ:

Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…