ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել է «UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը

Նոյեմբերի 8, 2021
Լուրեր կազմակերպություններից

Նոյեմբերի 5-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը:

Միջոցառման մեկնարկը տրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, Լոռիի փոխմարզպետ Գոռ Ասրյանի, Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության (համագործակցության) պատասխանատու Բրունո Մոնտարիոլի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի և Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի խոսքերով:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ուրախությամբ նշել է, որ պատրաստվում է ծանոթանալու երիտասարդների կողմից իրականացվող համայնքային ծրագրերին, որոնք կյանքի են կոչվել Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» կազմակերպության կողմից իրականացվող «UPSHIFT Սպիտակ» ծրագրի շրջանակում:

«Ծրագիրը լիարժեքորեն համահունչ է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությանը՝ հիմնված այն գիտակցման վրա, որ երիտասարդությունը պարզապես տարիքային խումբ չէ, այն հասարակության այնպիսի հանրույթ է, որում կենտրոնացված է երկրի միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման հիմնական ներուժը: Այստեղ էական է տեղական երիտասարդական խմբերի կողմից սեփական համայնքի խնդիրները լուծելուն ուղղված նախաձեռնողականության խթանումը, ինչին և ուղղված է ծրագիրը: Ջանքերն ու նախաձեռնությունները համատեղելով՝ համառությամբ և նպատակասլացությամբ կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած խնդիրներն ու ուղի հարթել դեպի ավելի լավ ապագա, զարգացած հասարակություն և համայնքներ»,- ընդգծել է նախարարի տեղակալը և հույս հայտնել, որ «UPSHIFT ՍՊԻՏԱԿ» դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանում 6-ամսյա ծրագիրը կունենա երկարաժամկետ ազդեցություն Սպիտակում և հարակից համայնքներում:

Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը և ծրագրի մյուս գործընկերներին:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել հաղթող ծրագրային գաղափարները ներկայացնող տեսանյութերի ցուցադրություն, որից հետո մասնակիցները մանրամասն պատմել են համայնքային նախագծերի իրականացման մասին:

Տեղեկացնենք, որ «UPSHIFT Սպիտակ» ծրագրի իրականացման ընթացքում մասնակիցները սովորել են խնդիրների լուծման և քննադատական մտածողության, հաղորդակցության, կազմակերպչական գործընթացների կառավարման և արդի այլ հմտություններ:

Նշենք, որ «UPSHIFT ՍՊԻՏԱԿ» ծրագիրն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից, Եվրոպական միության աջակցությամբ և Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…