ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Միասին՝ ապագային ընդառաջ». հայ-վրացական երիտասարդական ֆորումն ուղղված է երիտասարդական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորության քննարկմանը

Նոյեմբերի 9, 2021
Լուրեր կազմակերպություններից

«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում նոյեմբերի 7-9-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության՝ երիտասարդության հարցերով գործակալության հետ իրականացվում է «Միասին՝ ապագային ընդառաջ» (Together Towards Tomorrow) հայ-վրացական երիտասարդական ֆորումը:

Նոյեմբերի 8-ին Աղվերանում տեղի է ունեցել ֆորումի պաշտոնական բացումը, որը մեկնարկել է Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրիի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանի մասնակցությամբ:

Գոհար Մամիկոնյանը ԿԳՄՍ նախարարության անունից ողջույնի խոսք է հղել պատվիրակներին և ֆորումի մասնակիցներին՝ ընդգծելով, որ 2012 թվականին երկկողմ համաձայնագրի ստորագրումից գրեթե տասը տարի անց երիտասարդության ոլորտում կողմերի միջև իրականացվում է առաջին երիտասարդական ֆորումը, որի օրակարգն ընդգրկում է հետաքրքիր թեմաների լայն շրջանակ:

Վարչության պետի խոսքով՝ ֆորումի նպատակն է խթանել երիտասարդական աշխատանքը երկու երկրներում, տրամադրել տարածքներ, որտեղ երիտասարդները կարող են կիսվել իրենց փորձով, զարգացնել համայնքային երիտասարդական աշխատանքը, ձեռք բերել նոր կարողություններ և հմտություններ, ինչպես նաև ներգրավել համայնքային ռեսուրսները:

«Միջազգային համագործակցության և փոխանակման համար բաց լինելու առումով մենք անչափ գնահատում ենք ձեր այցը մեր ջերմ ու հյուրընկալ երկիր: Այս ժամանակներում, երբ բոլորս ձգտում ենք կայուն ապագա ստեղծելու, մենք հասկանում ենք, որ կայունությունն ու զարգացումը ձեռք կբերվեն միայն այն դեպքում, եթե մենք համագործակցենք և կառուցենք կամուրջներ հարևան երկրների միջև, հատկապես՝ երիտասարդության շրջանում»,- դիմելով գործընկերներին՝ նշել է Գոհար Մամիկոնյանը՝ մաղթելով հաջողություններ քննարկումներում և հաճելի հանգիստ Հայաստանում:

Տեղեկացնենք, որ միջոցառմանը ներկա էր երկու երկրների համապատասխան գերատեսչությունների և երիտասարդական կազմակերպությունների շուրջ 70 մասնակից, որից 40-ը՝ երիտասարդական աշխատողներ (յուրաքանչյուր կողմից՝ 20-ական ներկայացուցիչ):

Նշենք, որ «Միասին՝ ապագային ընդառաջ» (Together Towards Tomorrow) հայ-վրացական երիտասարդական ֆորումն ուղղված է երիտասարդական աշխատողների միջև փորձի փոխանակմանը, երիտասարդական ոլորտում հետագա համատեղ ծրագրերի իրականացման հնարավորության քննարկմանը: Հատկանշական է նաև, որ այս ֆորումը յուրօրինակ մի հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ստեղծելու նոր կապեր, քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, փոխանակման ծրագրեր, որոնք կամրջում են երիտասարդներին և ակտիվացնում ոլորտային գործակցությունը Հայաստանի և Վրաստանի միջև:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…