ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի հավաքականների կազմերը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը

Նոյեմբերի 12, 2021
Սպորտային լուրեր

Շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները կմասնակցեն այսօր՝ նոյեմբերի 12-ին, Սլովենիայում մեկնարկելիք Եվրոպայի թիմային առաջնությանը։

9 փուլից բաղկացած մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով:

Հայաստանի հավաքականները հանդես կգան հետևյալ կազմերով․

Տղամարդիկ Գաբրիել Սարգսյան, Հայկ Մ․ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան:

Կանայք Էլինա Դանիելյան, Աննա Մ․ Սարգսյան, Լիլիթ Մկրտչյան, Սուսաննա Գաբոյան, Սիրանուշ Ղուկասյան:

Եվրոպայի կանանց թիմային առաջնությանը մասնակցելու է 31, իսկ տղամարդկանց առաջնությանը՝ 39 հավաքական:

Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 21-ին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն