ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրային քննարկման է ներկայացվել մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից հեռավար դասավանդման նախագիծը

Նոյեմբերի 15, 2021

Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում որակյալ կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում:

Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հատկապես գյուղական բնակավայրերում սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման լրջագույն խնդիր է որևէ առարկայի ուսուցչի բացակայությունը։ Տարեկան գրանցվում է ուսուցիչների 600-700 թափուր տեղ, որոնք չեն համալրվում կամ համալրվում են զգալի դժվարությամբ։

Հետևաբար, երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում տվյալ առարկայի դասավանդումը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով (հեռավար)՝ մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից: Մենթոր դպրոցի ուսուցչի կողմից դասավանդվող առարկայի թափուր տեղը մրցութային կարգով համալրվելու դեպքում՝ հաղթող ճանաչված ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է մենթոր դպրոցի ուսուցչի հետ կնքված պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Մենթոր դպրոցի ուսուցչի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր առնվազն մեկ կիսամյակ տևողությամբ: Ընդ որում` նախատեսվում է, որ մենթոր դպրոցը քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կարող է ներգրավել մասնագետների՝ հեռավար դասընթաց կազմակերպելու համար: Սա նշանակում է, որ այն ուսուցիչները, որոնք հետաքրքրված են, դպրոցի հետ համագործակցելով՝ կարող են դիմել և էլեկտրոնային եղանակով դասավանդել։

Այսպիսով՝ սովորողի՝ հավասար կրթություն ստանալու իրավունքը, երեխայի լավագույն շահը հաշվի առնելով, ՀՀ մարզերի համաչափ զարգացման կարևորությունից ելնելով՝ էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրումը հնարավոր կդարձնի հավասարաչափ, հասանելի կրթության, մարզային համայնքներում սովորողների առաջադիմության և բարձր ցուցանիշների ապահովումը։

Էլեկտրոնային ուսուցման համակարգը կակտիվացնի միջդպրոցական համագործակցությունը, կլրացնի մանկավարժական կադրերի պակասը սահմանամերձ կամ փոքր դպրոցներում, կաջակցի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և էլեկտրոնային ուսուցման գործիքների կատարելագործմանը:

Այս ամենի արդյունքում՝ դպրոցները կունենան ուսումնամեթոդական պաշարների հարստացման, օժտված երեխաների բացահայտման և մենթոր դպրոցների նախաձեռնած ծրագրերին մասնակցելու հնարավորություն, կզարգանան մի շարք հմտություններ՝ համագործակցային, մոտիվացիոն, էլեկտրոնային ուսուցման գործիքներին տիրապետելու:

Նշենք, որ ՀՀ հանրակրթական ուսումնական այն հաստատություններում, որտեղ մասնագետներ չլինելու պատճառով ուսումնական պլանով հաստատված առարկաները չեն դասավանդվել, 2021-2022 ուսումնական տարվանից փորձնական կարգով մեկնարկել է ՀՀ 18 մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից համապատասխան առարկայի՝ էլեկտրոնային եղանակով (հեռավար) ուսուցման գործընթացը:

Հավելենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև նոյեմբերի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…