ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Գերմանիայի հետ

Նոյեմբերի 16, 2021
Սպորտային լուրեր

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում երեկ՝ նոյեմբերի 15-ին, կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս տուրում մրցել է Գերմանիայի հետ. գրանցվել է ոչ-ոքի՝ 2-2:

Հավաքականի կազմում իր 4-րդ հաղթանակն է տարել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը պարտվել է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են խաղացել։

Առաջին երեք տուրում Հայաստանի հավաքականը նախ 3,5։0,5 հաշվով առավելության էր հասել Բելգիայի թիմի նկատմամբ, ապա ոչ-ոքի՝ 2-2 էր խաղացել նորվեգացիների դեմ, իսկ երրորդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթել էր Իսրայելին:

Հայաստանի հավաքականը 4 տուրից հետո 10 միավոր ունի իր ակտիվում և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:

Կանանց ընտրանին էլ առաջնությունում իր առաջին պարտությունն է կրել՝ 4-րդ տուրում 1,5:2,5 հաշվով զիջելով Իտալիային: Հավաքականի կազմում հաղթանակ է տարել Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը ոչ-ոքի է գրանցել, իսկ Սուսաննա Գաբոյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտվել են: Կանանց ընտրանին 10 միավորով նահանջել է 5-րդ հորիզոնական:

Կանանց Հայաստանի հավաքականն առաջին տուրում մրցել էր խորվաթների դեմ և հաղթանակ տարել 2,5։1,5 հաշվով, երկրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել էր Բելգիայի թիմին, իսկ երրորդ տուրում 3:1 հաշվով առավելության էր հասել Լեհաստանի նկատմամբ:

Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 16-ին, կկայանան հինգերորդ տուրի պարտիաները։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի ֆրանսիացիների դեմ, իսկ կանանց ընտրանին ուժերը կչափի Վրաստանի թիմի հետ:

Եվրոպայի թիմային առաջնությունում ընդհանուր առմամբ կանցկացվի 9 տուր՝ մինչև նոյեմբերի 21-ը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…