ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ցուցահանդեսի բացման խոսքում ցավով նշել է, որ նկարչի 80-ամյակը նշվում է առանց նրա ֆիզիկական ներկայության, սակայն նա ապրում է իր ջերմ և գունեղ աշխատանքներով:
«Վլադիմիր Աբրահամյանը ողջ կյանքում հավատարիմ է մնացել իր կոչմանն ու արվեստին, և, ինչպես նկարչի ընտանիքի անդամներն են նշում, նա խոսել չէր սիրում, սակայն իր փոխարեն խոսում են գործերը՝ ջերմ, լուսավոր և արդար...»,- ասել է Նկարիչների միության նախագահը:
Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված են նկարչի տարբեր ժամանակների ստեղծագործությունները, որոնք աչքի են ընկնում ժանրային բազմազանությամբ ու հարուստ ներկապնակով: Ցուցադրվում է շուրջ 50 կտավ, այդ թվում՝ մեծածավալ: Հոբելյանական ցուցահանդեսին առաջին անգամ ընդգրկուն կերպով ներկայացվում են նաև Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդած գրքերը:
ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչիկ Աբրահամյանի նշմամբ՝ Վլադիմիր Աբրահամյանը, լինելով ազնվաբարո անձնավորություն, շատ նման էր իր արվեստին: Նա իր ողջ կյանքը նվիրել է կերպարվեստին, մշտապես ստեղծագործել է՝ աշխատանքները ցուցադրելով Հայաստանում, Ռուսաստանում և եվրոպական երկրներում:
Ցուցահանդեսի համադրող, ընտանիքի անդամ Նառա Եփրեմյանը, խոսելով ցուցահանդեսի մասին, նշել է, որ փորձ է արվել ցուցադրությունը կազմակերպել այն պատկերացմամբ, որը մոտ կլիներ Վլադիմիր Աբրահամյանի մոտեցումներին:
«Ցավոք, 80-ամյակը նշում ենք առանց Վլադիմիր Աբրահամյանի ֆիզիկական ներկայության, բայց ես հուսով եմ, որ նրա ստեղծագործական ոգին կթևածի այս ցուցասրահում: Մեզ համար միշտ կենդանի է, միշտ մեր կողքին է իր նկարների, գույների, լույսերի միջոցով: Առաջին անգամ ցուցադրված են նկարչի ձևավորած գրքերը: Նա ավելի քան 250 գրքի ձևավորման հեղինակ է: Շատ հայտնի գրքեր, որ կան ձեր գրադարաններում, հեղինակել է Վլադիմիր Աբրահամյանը: Այսօր ցուցահանդեսին ներկա են նաև Վլադիմիր Աբրահամյանի ուսանողները, և մենք ցուցահանդեսի շրջանակում անակնկալ ենք պատրաստել նաև նրանց համար. ցուցասրահում դրված են նրա մոլբերտը, վրձինները, և 2 օր՝ նոյեմբերի 18-20-ը, ուսանողները հնարավորություն կունենան նկարելու վարպետի վրձիններով և վարպետի մոլբերտի վրա»,- նշել է Նառա Եփրեմյանը և հավելել, որ Վլադիմիր Աբրահամյանի փոխարեն այսօր խոսում են նրա նկարներն ու գույները:
Հատկանշական է, որ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունները մշտապես հիացրել են արվեստասերներին և արժանացել պրոֆեսիոնալների բարձր գնահատականին: Նկարչի յուրօրինակ կտավներն իրենց հաստատուն տեղն ունեն ժամանակակից կերպարվեստի պատմության մեջ: Նրա ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան):
Տեղեկացնենք, որ Վլադիմիր Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 21-ը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ