ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. կայացել են ֆուտզալի մրցումները

Նոյեմբերի 18, 2021
Սպորտային լուրեր

«Դինամո» մարզահամալիրում անցկացվել է Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի մրցաշարը, որին մասնակցել են 14 բարձրագույն հաստատությունների թիմեր՝ շուրջ 168 ուսանող մարզիկներով: Խաղերն անցկացվել են 4 փնջերով:

Մարզական խաղերի փակմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը:

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի մրցումների հաղթողի տիտղոսը նվաճել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը, որը եզրափակչում 5-2 հաշվով առավելության է հասել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմի նկատմամբ:

ՀՖԿՍՊԻ-ի թիմն արժանացել է արծաթե մեդալներին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թիմը՝ մրցանակային երրորդ տեղի համար անցկացված խաղում 5-0 հաշվով հաղթելով Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմին:

Մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի մրցումներին մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով, գավաթներով և դրամական պարգևներով՝ մարզագույք ձեռք բերելու համար:

Մրցումներին մասնակցել են նաև Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի, Գյումրու ՊՀՏՀ-ի, Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Եվրոպական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թիմերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…