ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայացել է ՊՄՀՊ աշխատակիցների այցը Շիրակի մարզ. ուսումնասիրվել են մի շարք հուշարձաններ

Նոյեմբերի 19, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Շիրակի մարզ՝ Հառիճ և Արթիկ համայնքներում մի շարք հուշարձանների տեղազննման, հնագիտական պեղման և այլ խնդիրներ տեղում ուսումնասիրելու նպատակով։

Հառիճ համայնքի վարչական տարածքում գտնվող Հառիճավանք վանական համալիր կատարած այցելության ընթացքում տեղազննությամբ պարզվել է, որ վանական համալիրում անցկացված էլեկտրական լարերը և ապահովիչներն անվտանգ չեն, տարբեր ավանդատներում էլ առկա են վանքապատկան կենցաղային իրեր, ինչի մասին տեղեկացվել է Արթիկի թեմի առաջնորդը. վերջինս խոստացել է վերացնել խախտումները և լուծել էլեկտրականության անվտանգության հարցը։

Արթիկ քաղաքի կենտրոնական հատվածում են գտնվում վաղ միջնադարյան Սուրբ Աստվածածին (4-5-րդ դդ․) և Սուրբ Գևորգ (7-րդ դ․) եկեղեցիները, որոնք կիսավեր վիճակում են։ 2019 թ․ բարերարը ցանկություն էր հայտնել վերականգնելու Սուրբ Աստվածածին եկեղեցին, և նախարարությունը պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում բարերարին էր տրամադրել եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման՝ 2014 թվականին մշակված և լիազոր մարմնի կողմից համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերը և հնագիտական պեղում իրականացնելու թույլտվությունը։ Պեղումներն իրականացվել էին մասնակի։ 2021 թ․ բարերարը պեղման թույլտվություն ստանալու նպատակով կրկին դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով եկեղեցու հարավարևելյան քարաթափված պատի ապամոնտաժման սխեմատիկ գծագիրը, որը հոկտեմբերի 19-ին կայացած գիտամեթոդական խորհրդի 9-րդ նիստում քննարկվել և ստացել է դրական եզրակացություն։

Այցի շրջանակում վարչության աշխատակիցները հանդիպել են Արթիկի թեմի առաջնորդի հետ, քննարկել տարածքում գտնվող եկեղեցիների պահպանության և վերականգնման վերաբերյալ մի շարք խնդիրներ։

Համաձայն ուսումնասիրության՝ ամրակայման, նորոգման ու վերականգնման անհրաժեշտություն ունի նաև Սուրբ Գևորգ եկեղեցին. խնդիրը կքննարկվի միջնաժամկետ ծախսային ծրագրում կամ բարերարի առկայության դեպքում։

Աշխատանքային խումբն այցելել է նաև Լմբատավանք։ Լմբատավանքի որմնանկարները վերջին տարիներին սեփական միջոցներով և լիազոր մարմնի թույլտվությամբ ամրակայել և վերականգնել են հայ և իտալացի մասնագետներ Արա Զարյանը և Քրիստին Լամուղեն։ Եկեղեցու վիճակը մասնագետների կողմից գնահատվել է բավարար։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…