ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գյումրիի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչվել է Իսրայել Միլիտոսյանի անվամբ

Նոյեմբերի 19, 2021
Սպորտային լուրեր

Կառավարության՝ նոյեմբերի 18-ին կայացած նիստում որոշում է ընդունվել Գյումրիի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչել ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող և մրցանակակիր Իսրայել Միլիտոսյանի անվամբ:

Որոշումն ընդունվել է՝ կարևորելով հանրահայտ ծանրորդ և վաստակաշատ մանկավարժ Իսրայել Միլիտոսյանի ավանդն ու ներդրումը մեծ սպորտի, մասնավորապես՝ ծանրամարտի զարգացման, Գյումրիի ծանրամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաների կրթության և դաստիարակության գործում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն