ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ներկայացվել է «Անկախության սերունդ հետազոտություն երիտասարդների շրջանում, Հայաստան 2016թ.» ուսումնասիրության արդյունքները

Հունվարի 26, 2017
Պաշտոնական

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակն ներկայացրել է «Անկախության սերունդ հետազոտություն երիտասարդների շրջանում, Հայաստան 2016թ.» ուսումնասիրության արդյունքները: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային համակարգող Յուլիա Բլեզիուսը: 

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ նման հետազոտությունները կարևոր են, քանի որ դրանք բացահայտում են երիտասարդությանը հուզող հարցերը և օգնում նախարարության աշխատանքի պլանավորմանը և ճիշտ, թիրախավորված որոշումների կայացմանը: «Շատ կարևոր է հասկանալ հանրային կարծիքը, մանավանդ թիրախավորված այն խմբի, ում համար մենք, ի վերջո, աշխատում ենք:  Տվյալ պարագայում հետազոտությունն անդրադարձել է բարձրագույն կրթության ոլորտին, որում հիմնականում երիտասարդությունն է ներառված: Հարկ է ընդգծել, որ բարձրացված հարցերը նորություն չեն, սակայն ներկայացված շատ դիտարկումներ առաջնահերթ են նաև նախարարության համար: Բարձրացված հարցերի մեջ կան խիստ կարևոր մի քանի շեշտադրումներ, օրինակ, բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման ցածր լինելը, որի արդյունքում անվճար սովորողների թիվը շատ փոքր է: Հետևաբար սրվում է սոցիալական անարդարության հարցը, քանի որ համակարգում սովորում են նրանք, ովքեր վճարունակ են: Հետազոտության մեջ բարձրացվել է նաև կրթության որակի խնդիրը, ինչպես նաև մեկ այլ դիտարկում՝ այսօր մեր երկում կրթությունը դիտարկվում է ոչ թե որպես մշակութային, այլ սոցիալական արժեք, մասնավորապես, շատերը գնում են սովորելու ոչ թե հետագա կյանքի որակը բարելավելու, գիտելիք ստանալու նպատակով, այլ պարզապես դիպլոմ ձեռքբերելու և հետագայում աշխատանքի հնարավորություն ունենալու համար: Ինձ համար դա վիճելի եզրահանգում է, որի շուրջ կցանկանայի որոշ քննարկումներ ծավալվեին: Իսկ ընդհանուր առմամբ՝ հետազոտությունը հետաքրքիր էր և ցանկալի կլիներ շարունակել համագործակցությունը հիմնադրամի հետ, որպեսզի ևս մեկ քայլ առաջ գնանք և գործնական առաջարկներ ձևավորվենք՝ բացահայտված խնդիրների ուղղությամբ»,-նշել է նախարարի տեղակալը:  

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային համակարգող Յուլիա Բլեզիուսը նշել է, որ հետազոտությունը նախաձեռնել են՝  հասկանալու, թե երիտասարդներն ինչպես են նախաձեռնում փոփոխություններ, առաջ տանում դրանք և հաջողությունների հասնում. «Հետազոտությունը պարզել է, որ լուրջ խնդիր է մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների սակավությունը: Երիտասարդների 24,3 %-ը չի ցանկանում շարունակել կրթությունը հենց այդ պատճառով: Մյուս կողմից` երիտասարդների գիտելիքները չեն երաշխավորում ըստ մասնագիտության աշխատանք գտնելը: Երիտասարդների միայն 35,4 տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ»,- մասնավորապես, նշել է նա: 

Հետազոտության հիմնական արդյունքների ներկայացմանը հաջորդել են քննարկում և հարցուպատասխան: 

Նշենք, որ «Անկախության սերունդ. հետազոտություն երիտասարդների շրջանում» հետազոտությունն իրականացրել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակը` ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ: Հարցմանը մասնակցել է Երևանի ու մարզերի 14-29 տարեկան 1200 երիտասարդ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…