ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանն ու Վիետնամը կհամագործակցեն կրթության և գիտության ոլորտներում

Նոյեմբերի 19, 2021
Միջազգային լուրեր

Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին միաձայն քվեարկությամբ վավերացրել է «ՀՀ կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Այն ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 5-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում` կրթության և գիտության բնագավառում երկու երկրների համագործակցությունը խթանելու և զարգացնելու նպատակով:

Նախագիծն Ազգային ժողովում Կառավարության կողմից ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով ընդգծել է, որ այս համաձայնագիրը կրթության ոլորտում միջպետական երկկողմ մակարդակով համագործակցության զարգացման հերթական համաձայնագիրն է. «Ուրախությամբ փաստեմ, որ կրթության և գիտության ոլորտներում մենք ունենք տասնյակ համաձայնագրեր, սակայն մի քանի երկրների հետ է, որ առկա են նաև փոխանակման ծրագրեր: Վիետնամը համալրում է այդ ցանկը»:

Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել փոխանակման ծրագրեր հետազոտողների, դասախոսների, դասավանդող անձնակազմի, ուսանողների և աշակերտների միջև: Փոխադարձության սկզբունքով Հայաստանն ու Վիետնամը պարտավորվում են կրթաթոշակային 5 տեղ տրամադրել մյուս երկրի ուսումնական և հետազոտական հաստատությունների ուսանողներին, դասավանդող անձնակազմին, դասախոսներին և հետազոտողներին՝ բակալավրի, մագիստրոսի, դոկտորանտուրայի և ինտերնատուրայի ծրագրերով ուսում ստանալու նպատակով:

Ա. Մարտիրոսյանն ընդգծել է, որ համաձայնագիրը կնքվում է բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման քաղաքականության շրջանակում՝ ուղղված ՀՀ բուհերի միջազգայնացմանը, հայ ուսանողների ու գիտամանկավարժական շրջանակի համար տարբեր երկրների բուհերում սովորելու և ակադեմիական շարժունակության ապահովմանը, օտարերկրյա ուսանողների թվի և աշխարհագրության ընդլայնմանը, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների մեծացմանը:

«Այդ քաղաքականության իրականացման միջոցներ են ինչպես միջբուհական անմիջական համագործակցության խթանումը և միջազգային բազմակողմ ձևաչափերը, այնպես էլ երկկողմ ձևաչափերը՝ տվյալ դեպքում հայ–վիետնամական համաձայնագիրը: Այս քաղաքականությունը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարության» թիրախային ցուցանիշներից, որը ենթադրում է միջազգային վարկանիշավորման լավագույն 200 բուհերի ցանկում ՀՀ առնվազն 3 բուհերի ներառում 2050 թ.–ի համար»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Համաձայնագրով՝ կողմերը պարտավորվում են խրախուսել և աջակցել բարձրագույն ուսումնական և հետազոտական, կրթական հաստատություններում պետական լեզվի, գրականության, պատմու­թյան և մշակույթի ուսումնասիրմանը և դասավանդմանը, աշակերտների, ուսանողների, դասավանդող կազմի, դասախոսների և հետազոտողների, մեթոդաբանական ձեռնարկների և դասագրքերի փոխանակմանը:

ՀՀ-ն և Վիետնամը պարտավորվում են իրականացնել կրթության և գիտության ոլորտի փորձագետների պատվիրակությունների փոխանակում՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով, ինչպես նաև համապատասխան տեղեկատվության փոխանակում՝ կող­մերի հաստատությունների կողմից տրվող որակավորումների համարժեքությու­նը սահմանելու համար, և աջակցել դրանց փոխադարձաբար ճանաչ­մանը:

Համաձայնագրի կիրարկումը թույլ կտա սերտացնել համագործակցությունը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ կրթության և գիտության բնագավառում, ստեղծել կրթագիտական համատեղ ծրագրեր իրականացնելու և համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նոր հնարավորություններ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…