ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայացել է «SILICON MOUNTAINS-2021» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովը

Նոյեմբերի 19, 2021
Լուրեր կազմակերպություններից

Մատենադարանում տեղի է ունեցել «SILICON MOUNTAINS-2021» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված էր տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՏՀՏ ընկերությունների ներկայացուցիչներ, համաշխարհային առաջատար կազմակերպություններից բանախոսներ, հյուրեր:

Համաժողովի հատուկ հյուրն էր ‹‹Սինոփսիս›› վերազգային ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանը, որը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։

Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նա նշել է, որ մեր երկրի հիմնական խնդիրները գալիս են կրթությունից և պետք է անել հնարավորը՝ բարեփոխելու կրթական համակարգը:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում կրթական բարեփոխումներն արագ տեղի չեն ունենում, սակայն ներկայում մեր գործընկերների հետ փորձում ենք հասկանալ, թե ինչ մասնագիտությունների պահանջարկ կա աշխատաշուկայում, որպեսզի դրա շրջանավարտները ունենան ժամանակին համահունչ հմտություններ և գիտելիքներ: Կան հստակ ցուցանիշներ և տեսլական, թե մինչև 2030 թվականը ինչպիսի մասնագիտություններ այլևս պահանջված չեն լինելու բարձրագույն կրթության ոլորտում և կիրառելի են լինելու միջին մասնագիտականում, ու հակառակը, և որոնք են լինելու ապագայի մասնագիտությունները»,- նշել է Կարեն Թռչունյանը:

Նրա խոսքով՝ ներկայում ԿԳՄՍ նախարարությունը սահմանում է տարբեր մասնագիտությունների ոլորտային շրջանակները, որպեսզի դրանք հարմարեցվեն աշխատաշուկայի պահանջներին և համահունչ լինեն տարբեր երկրների համադրելի կրթական համակարգերի չափանիշներին: Փոխնախարարը ուրախությամբ փաստել է, որ 2022 թվականի համար շուրջ 82 տոկոսով ավելացել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, ինչը կարևոր է կրթական համակարգի համար:

«Ստեղծարար գիտնականները պետք է առաջնորդեն ու դասավանդեն տարբեր բուհերում և նոր գիտելիք հաղորդեն ուսանողներին: Երկու օր առաջ կայացած ՏՏ ոլորտի լավագույն ուսանողի մրցանակաբաշխությանն ականատես եղանք, թե ինչ հրաշալի կադրեր ունենք, որոնք կարող են համալրել ՏՏ համայնքը և ակադեմիական հաստատատությունները: Մենք ցանկանում ենք, որ ՏՏ համայնքն ակտիվ ներգրավված լինի կրթական համակարգում և մասնակցի որակյալ կադրերի պատրաստմանը, որը մեր առաջնային խնդիրներից է»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ հավելելով, որ այդ կադրերը կհամալրեն ՏՏ ընկերությունները, որոնք կստեղծեն հավելյալ արժեք և կունենան մրցակցային առավելություններ: «Կրթական համակարգին պետք են արագ լուծումներ. տվե՛ք մեզ խելացի լուծումներ, և մենք կփորձենք հասկանալ՝ ինչպես դրանք կիրառել ու դնել կրթական համակարգի հիմքում»,- իր ելույթն ամփոփել է նախարարի տեղակալը:

Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել փոստային բացիկի մարում: Պանելային քննարկումների ժամանակ անդրադարձ է եղել մի շարք թեմաների, մասնավորապես՝ թվային խելացի տնտեսության շարժիչ (միկրոէլեկտրոնիկա, արհեստական բանականություն), ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք (հեռահաղորդակցություն), թվային խելացի տնտեսության էկոհամակարգի զարգացում (կրթություն, ստարտափներ, տարածաշրջանային զարգացում), թվային տնտեսության մարտահրավերներ (կիբեռանվտանգությունը 4-րդ արդյունաբերական հեղափոխության և ֆինտեխի դարաշրջանում):

Արդեն երկրորդ անգամ կազմակերպվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը «Յունիքոմփ» ընկերությունն է, իսկ աջակիցները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու «ԱԿԲԱ Բանկը»:

Հիշեցնենք, որ ‹‹Silicon Mountains›› առաջին համաժողովն անցկացվել է 2019թ. դեկտեմբերի 4-5-ին և նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» ու համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…