ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանուն երեխաների

Նոյեմբերի 19, 2021
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 19-ը երեխաներին բռնությունից պաշտպանելու միջազգային օրն է:

Ամբողջ աշխարհում երեխաները շարունակում են մնալ անպաշտպան, բռնության նկատմամբ, քանի դեռ ըստ պաշտոնական տվյալների գրանցված են տասնյակներով սեռական բռնության, ֆիզիկական բռնության, հոգեբանականև այլ բռնությունների դեպքեր:

Կապանի N5 հիմնական դպրոցի երկարօրյայի խմբակի պարապմունքը խաղաղության խմբակի խմբավար Արևիկ Հայրապետյանը սկսեց օրվա խորհրդին նվիրված գիտելիքի հաղորդումով, որին մեծ հետաքրքրությամբ արձագանքեցին մասնակիցները:

Նրանք նկարեցին իրենց «Իրավունքի ծառը», այնուհետև զարդարեցին իրավունքի պտուղներով: Օրվա աշխատանքին ուրախ տրամադրություն հաղորդեց տոնական տորթը, որը պատրաստված էր իրենց հասանելիք քաղցրավենիքներից:

Խոցելիության խորքային պատճառների թիրախում հայտնված Գոռը ևս սիրով մասնակցեց նախապատրաստական աշխատանքներին, որը հաջողության փորձ է ներառման և ինտեգրման գործընթացում:

Անշուշտ, տեղին է շնորհակալ լինել ՎՎ Կապանի գրասենյակին, նախ և առաջ խմբակի գործունեությունը կազմակերպելուև, ապա հանուն երեխաների բոլոր առաջարկներին ընթացք տալու համար:

Կապանի N 5 հիմնական դպրոց