ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«ՍոլիդԱրտ»-ը Երևանում. նպատակը կինոարտադրության խթանումն է

Նոյեմբերի 23, 2021
Մշակութային լուրեր

Երևանում (Կինոյի տուն) մեկնարկել է ««ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» միջազգային սեմինարը: Միջոցառման պաշտոնական բացմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Սեմինարն ուղղված է կինեմատոգրաֆիայի բնագավառում պետական և մասնավոր հատվածների համագործակցության համակարգի արդիականացմանը ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ միջազգային մակարդակում: Այն կտևի մինչև նոյեմբերի 26-ը։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական ​​հիմնադրամի աջակցությամբ:

Քառօրյա սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ, ԵԱՏՄ, Բալթյան երկրների, Վրաստանի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և կինոարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները, որոնք տեղացի մասնագետների հետ կքննարկեն կինոոլորտում միջպետական համագործակցության կարգավորման հնարավորությունները: Կդիտարկվեն բոլոր իրավական ձևակերպումներն ու ընթացակարգերը, որոնք պետք է պահպանվեն միջազգային համագործակցության դեպքում և կստեղծվեն նախադրյալներ խոչընդոտները կանխելու համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է հյուրերին և կարևորել միջազգային սեմինարի անցկացումը՝ նոր համագործակցությունների առումով:

«Սեմինարի շրջանակում ձևավորվում է հարթակ, որը հնարավորություն է տալու ԱՊՀ, Բալթյան երկրների, հետագայում նաև եվրոպական երկրների կինոոլորտի ներկայացուցիչներին քննարկելու ամենաառանցքային հարցերը: Իսկ նպատակների նպատակը համատեղ արտադրության խթանումը և օրենսդրական դաշտում որոշակի կարգավորումներն են, որպեսզի աշխատենք և գործենք միևնույն տրամաբանությամբ, ինչը կհեշտացնի համատեղ աշխատանքը և կինոարտադրությունը առհասարակ»,- ասել է փոխնախարարը և հավելել, որ սա լավ առիթ է ԱՊՀ տարածքում միմյանց ճանաչելու, մեր հսկայական ժառանգությունն ու արտադրանքը միմյանց ներկայացնելու:

«Սա առաջին լուրջ քայլն է, որ կինոաշխարհի ներկայացուցիչները կարողանան զրուցել միմյանց հետ և քննարկեն ոլորտի զարգացման և համագործակցության ուղիները»,- հայտնել է Արա Խզմալյանը: Նա հույս է հայտնել, որ արտասահմանյան գործընկերները Հայաստանից կհեռանան ջերմ հիշողություններով և լավ գաղափարներով:

««ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» սեմինարի ընթացքում իրականացվող աշխատանքները կանցկացվեն 3 հիմնական փուլերով.

  1. Նախագծի մանրամասն մշակում և նախապատրաստական աշխատանքներ,
  2. Սեմինարի շրջանակում իրականացվող աշխատանքներ, պանելային դիսկուսներ, քննարկումներ փորձագիտական խմբերի հետ,
  3. Վերջնարդյունքի ամփոփում և կինոոլորտի խնդիրների կարգավորմանն ուղղված մեխանիզմների և համակարգի մշակում:

Այսօրվա միջոցառմանը ցուցադրվել են 2020-2021 թթ. Հայաստանի կինոարտադրությունից հատվածներ: Կինոաշխարհի թե՛ հայաստանյան, թե՛ ԱՊՀ ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով: Հաջորդիվ քննարկվելու են նաև մասնակից երկրների տարածքում կինոարտադրանքի արտահանման և փոխադրման միասնական սակագին սահմանելու մեխանիզմները։

Ծրագրի առանցքային նպատակներից է հայեցակարգերի և իրավական ձևակերպումների միասնական համակարգի ձևավորումը, որը կդառնա համագործակցության հիմնաքարը հատկապես ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Հանրապետության համար։

Միջոցառման կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը և «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…