ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Խոնարհումի ծաղիկներ՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների

Նոյեմբերի 24, 2021
Դպրոցական անցուդարձ

Անմահացած հերոսներին հիշելն ավանդույթ է դարձել ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում:

Նոյեմբերի 22-ին տնօրենության նախաձեռնությամբ դպրոցի աշակերտական խորհուրդը, 8-12-րդ դասարանների աշակերտները դասղեկների, զինղեկի հետ միասին ծաղիկներ խոնարհեցին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հայրենիքի պաշտպանության համար զոհված դպրոցի շրջանավարտներ Ռաֆֆի Մանուկյանի, Փայլակ Ղազարյանի, Գևորգ Բաբայանի, Արմեն Խաչատրյանի, Հայկ Գասպարյանի և Վրույր Վարդանյանի շիրիմներին:

Յուրաքանչյուրիս անբեկանելի պարտքն է ամեն խաղաղ առավոտ հիշել նրանց և աղոթել, աղոթել որ այլևս փոթորիկ ու ամպրոպ չլինի հայոց երկնակամարում, որ նորից չցնցվի հայոց մի բուռ սուրբ հողը, որը մեր բյուրավոր նահատակների, առյուծ տղաների արյամբ է սրբացված:

Հիշատակդ՝ անմար, մեր քաջ տղաներ:

Ծ. Կարապետյան
Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպի