ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արթուր Մարտիրոսյան. «Կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը առաջնահերթություն է»

Նոյեմբերի 24, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Աշխատուժի զարգացումն ու կատարելագործումը» կլոր սեղանների շարքի ամփոփիչ միջոցառմանը, որն անցկացվել է «Աշխատուժի զարգացում. կրթությունը՝ նախակրթարանից մինչև բուհ» թեմայով: Կլոր սեղանների շարքը կազմակերպել էին Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների (Ամերիկյան խորհուրդներ) հայաստանյան գրասենյակը և Ամերիկայի առևտրի պալատը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը կարևորել է նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը, քանի որ ներկայում ԿԳՄՍ նախարարությունը կրթական բարեփոխումների ակտիվ փուլում է, ընդ որում՝ հաշվի են առնվում նաև աշխատաշուկայի պահանջները: «Մեզ համար կարևոր է լսել ներկաների կարծիքը, քանի որ Ամերիկայի առևտրի պալատը ներառում է շուրջ 140 կառույցներ, հետևաբար ակնկալում ենք բիզնեսի և քաղաքացիական հասարակության առաջարկություններն ու նկատառումները իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Ակնհայտ է, որ ներկայում առկա է կրթություն-աշխատաշուկա կապի որոշակի խզվածություն: Այդ առումով՝ խնդիրը միջգերատեսչական համագործակցության տիրույթում է գտնվում և առկա են Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի ու ԿԳՄՍ նախարարությունների համագործակցություն և համատեղ ջանքեր՝ համապատասխանաբար տնտեսության համար անհրաժեշտ որակյալ կադրերի ապահովման, գործազրկության դեմ պայքարի, աշխատաշուկայի ներկա և կանխատեսելի կարիքների համար համապատասխան կրթության ապահովման խնդիրները հասցեագրելու համար:

Փոխնախարարը այս համատեքստում առանձնացրեց մի շարք կարևոր բաղադրիչներ. դրանք են կրթական ծրագրերի բովանդակության համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին, աշխատանքի վրա հիմնված կրթության կազմակերպումը, մասնագիտական կողմնորոշման կազմակերպման հարցը, ոչ ֆորմալ կրթության զարգացումը, աշխատաշուկայի ներկա և կանխատեսելիք կարիքների գնահատումը, աշխատաշուկայի կարիքների կարևորումը պետության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ բուհական և հետբուհական կրթության տեղերի որոշման մեջ և այլն: Հանգամանորեն ներկայացվեցին յուրաքանչյուր ուղղությամբ տարվող աշխատանքները:

Արթուր Մարտիրոսյանի ելույթից հետո ներկաները նրան մի շարք հարցեր են ուղղել, որոնք վերաբերել են ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման, ներառական կրթության և քաղաքացիական հասարակության ներգրավման խնդիրներին:

Նշենք, որ անցկացված կլոր սեղանների նպատակն էր համախմբել մասնագիտական կադրերի պատրաստման և զարգացման գործընթացում ներառված առանցքային դերակատարներին, ձևավորել երկխոսության հարթակ և քննարկում ծավալել առկա խնդիրների ու դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ, ստեղծել համագործակցային կապեր:

Կլոր սեղանների ընթացքում ուսումնական հաստատությունների և Ամերիկայի առևտրի պալատի ընկերությունների ներկայացուցիչներին, ամերիկյան կրթական ծրագրերի շրջանավարտներին հնարավորություն է տրվել արդյունավետ երկխոսության միջոցով բացահայտելու 21-րդ դարի աշխատուժի կարիքները Հայաստանում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…