ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայկական սպորտի խնդիրները քննարկվել են ԱԺ մշտական հանձնաժողովում

Նոյեմբերի 24, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները նոյեմբերի 23-ին հանդիպել են օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ինչպես նաև պատասխանատուներ Պաշտպանության նախարարությունից և ոստիկանությունից:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, կարևորելով մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումը, նշել է, որ փորձություններով լի վերջին տարում մեկ անգամ չէ, որ հայ մարզիկներն ուրախության և հպարտության պահեր են պարգևել հայ ազգին, իսկ հանդիպման նպատակն է անդրադառնալ այն խնդիրներին, որոնք առկա են սպորտի ոլորտում, և որոնց օրենսդրական ճանապարհով հնարավոր կլինի լուծումներ տալ:

Հանձնաժողովի նախագահի տեղեկություններով՝ ոլորտում բազմաթիվ են խնդիրները. դրանք առնչվում են պայմանավորված խաղերին, խաղադրույքներին, մարզիկների՝ պարտադիր զինվորական ծառայության հարցերին և այլն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս փաստել է, որ խնդիրները բազմաթիվ են և հրատապ կարգավորման կարիք ունեն: Ըստ նրա՝ կարևոր է լուծում տալ, օրինակ, մարզիկների՝ զինվորական պարտադիր ծառայության հետ կապված խնդիրներին:

Մարզիկների՝ պարտադիր զինվորական ծառայության հարցի առնչությամբ նշվել է, որ Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով փորձ է արվելու կարգավորել այդ խնդիրը:

Կարեն Գիլոյանը կարևորել է նաև սպորտի ոլորտում գործունեություն ծավալողներին լիցենզավորելու հարցը:

Փոխնախարարը խայտառակ է գնահատել մասնավորապես արևելյան մարտարվեստների բնագավառում և ֆիտնես ակումբներում տիրող իրավիճակը. «Արդյոք ֆիթնես ակումբներում աշխատող մարզիչներն իրավունք ունե՞ն մարզիչ աշխատելու. շատ դեպքեր գիտեմ, որ մարդիկ ողնաշարի խնդիր են ստացել, մկանային խնդիրներ են ստացել, զանազան այլ խնդիրներ են ստացել, որովհետև ինչ-որ մեկը մի քանի անգամ տրենաժորի վրա վարժություն է արել, արդեն որոշել է, որ կարող է մարզիչ աշխատել. գնացել է ու մարզիչ է աշխատում»:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանն էլ առաջարկել է Հայաստանում արգելել ստերեոիդների ազատ վաճառքը. «Բոլոր ֆիտնես ակումբներում դրանք ազատ վաճառվում են: Նույնիսկ անչափահասներն են գնում դրանք և վնասում իրենց առողջությունը»:

Օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները պատգամավորներին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները՝ առաջարկելով օրենսդրորեն կարգավորել դրանք: Ըստ մարզաշխարհի ներկայացուցիչների՝ անհրաժեշտություն կա փոփոխություններ կատարել թե՛ սպորտին առնչվող օրենքներում, թե՛ ՀՀ քրեական օրենսգրքում:

Ամփոփելով հանդիպումը՝ Սիսակ Գաբրիելյանը հանձնաժողովի անունից պատրաստակամություն է հայտնել առանձին մասնագիտական քննարկումներով անդրադառնալ բարձրացված հարցերին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…