ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրային քննարկման է դրվել երեխաների՝ դպրոց ընդունելության, տեղափոխության, ժամկետից ուշ ընդգրկման հարցերը կարգավորող կարգի նոր նախագիծը

Նոյեմբերի 25, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ այդ երեխաների կրթությունը կազմակերպելու և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ դպրոց տեղափոխելու ու ազատելու հարցերը կարգավորող կարգի նախագիծը՝ նոր խմբագրությամբ:

Գործող կարգում առկա որոշ իրավակարգավորումների բացը հաճախ հանգեցնում է խնդրահարույց իրավիճակների, մասնավորապես՝ կապված ազգային փոքրամասնությունների, երկքաղաքացիների, այլ երկրներում ուսումն ընդհատած և ՀՀ վերադարձած սովորողների կրթության իրավունքի իրացման, առաջին դասարան ընդունվող երեխաների` էլեկտրոնային համակարգի միջոցով հաստատությունում հայտագրելու հետ: Առաջարկվող նախագծով փորձ է արվել կարգավորել այդ հարցերը՝ հաշվի առնելով երեխայի շահերը։

Մասնավորապես սահմանվել է.

  • Ազգային փոքրամասնությունների սովորողները հնարավորություն կունենան իրենց ազգային (մայրենի) լեզվով կրթություն ստանալու` անկախ հաստատությունում լիցենզիոն տեղերի սահմանափակումից:
  • Այն բնակավայրերում, որտեղ հաստատությունը տվյալ աստիճանում կրթություն իրականացնող միակ հաստատությունն է, կամ տվյալ համայնքում գործող հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով սահմանված բոլոր տեղերը զբաղված են, կիրականացվի սովորողների ընդունելությունը հաստատություն՝ անկախ լիցենզիոն տեղերի սահմանափակումից:
  • Հաստատությունների տնօրենները հնարավորություն կստանան մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը դիմելու կրթության կառավարման պետական լիազոր մարմնին՝ տարրական աստիճանի լիցենզիոն տեղերի վերաբաշխման առաջարկով և առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Կկարգավորվեն պարբերաբար հանդիպող խնդրահարույց իրավիճակները՝ հաստատություններում առաջին դասարանցիների ընդունելության ժամանակ սովորողների թվաքանակի հետ կապված:
  • Օտար լեզվով ուսուցման իրավունք ունեցող երեխաների ընդունելությունը կիրականացվի առանձին էջի միջոցով և սահմանված ժամկետում՝ խուսափելով այն դեպքերից, երբ օտար լեզվով ուսուցման իրավունք չունեցող երեխային գրանցում էին այդ լեզվով ուսուցման տեղում։
  • Առաջին դասարանցիների ընդունելության ժամանակ կհեշտացվի երկյակ, եռյակ և ավելի երեխաների հայտագրումը. նրանցից մեկին հայտագրելու դեպքում մյուսը կամ մյուսները կհամարվեն հայտագրված։
  • Գործող իրավակարգավորմամբ՝ առաջին դասարանցիների հայտագրումը սկսվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ից: Նախագծով՝ առաջարկվում է սովորողի ընդունելությունը հաստատության առաջին դասարան մեկնարկել յուրաքանչյուր տարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական գործընթացի ավարտից երկու շաբաթ հետո՝ առաջին երկուշաբթի օրը:
  • Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն կրթությունից դուրս մնացած երեխաների, ինչպես նաև կրթական որևէ աստիճանում ուսումն ընդհատած սովորողներին հանրակրթության մեջ ներառելու հարցերը: Հաշվի առնելով երեխայի լավագույն շահը` նախագծի ընդունմամբ կգործի նոր դրույթ այն սովորողների համար, որոնք, կրթության վերաբերյալ փաստաթղթերի համաձայն, փոխադրվել են հաջորդ դասարան և ինչ-ինչ պատճառներով ուսումնական տարվա առաջին կիսամյակում ընդհատել ուսումը: Հաջորդ դասարան փոխադրված և ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումն ընդհատած սովորողը մինչև ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը դպրոց դիմելու դեպքում հնարավորություն կստանա ուսումը շարունակելու համապատասխան դասարանում` պայմանով, որ առաջին կիսամյակի և տարեկան գնահատականները որոշվելու են ուսումնական տարվա ավարտին, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով՝ 120-200 ժամ բացակայած սովորողի համար նախատեսված լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով, որոնց արդյունքների վերաբերյալ նախարարությունը կարող է իրականացնել մոնիթորինգ:
  • 16 տարին լրացած կամ տվյալ տարում լրացող և հիմնական կրթության վկայական չունեցող երեխաների համար հստակեցվել է հիմնական կրթության վկայականը էքստեռն կարգով ստանալու և կրթությունը շարունակելու պայմանը։ Հստակեցվել են նաև ժամկետները։

Հավելենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև դեկտեմբերի 8-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…