ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայացել է Արևելյան գործընկերության 5-րդ երիտասարդական ֆորումը

Նոյեմբերի 25, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նոյեմբերի 24-ին մասնակցել է Սլովենիայի նախագահության կազմակերպած «Երիտասարդության դերը ժողովրդավարության գործընթացներում» խորագրով Արևելյան գործընկերության 5-րդ երիտասարդական առցանց ֆորումին:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այն լավագույն հարթակ է՝ երիտասարդությանը վերարժևորելու, նրանց առանցքային դերը վերահաստատելու, Արևելյան գործընկերության անդամ երկրների երիտասարդությանը հուզող հարցերը վերհանելու, ընդհանրություններն ու տարբերությունները գտնելու, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացներում երիտասարդների մասնակցայնության աստիճանը բարձրացնելու ուղիներ գտնելու տեսանկյունից։

«Հարգանք մարդու արժանապատվության, մարդու իրավունքների և համընդհանուր ազատությունների նկատմամբ, ժողովրդավարություն, ազատություն, հավասարություն և օրենքի գերակայություն. սրանք են այն հիմնարար արժեքները և սկզբունքները, որոնց վրա խարսխված են եվրոպական քաղաքակրթությունը, Եվրախորհրդի և Եվրամիության վարած քաղաքականությունը, ֆորումի մասնակիցների գործունեության արժեքային հենքն ու ուղենիշները։ Անվիճարկելի է այն իրողությունը, որ երիտասարդությունը՝ որպես հասարակության առավել ակտիվ հատված և փոփոխությունների հիմնական լոկոմոտիվ, առանցքային դեր ունի այս արժեքների և ժողովրդավարության պահպանման, ամրապնդման և տարածման գործում։ Ուստի, յուրաքանչյուր երկրի առաջնահերթ անելիքներից են երիտասարդության ներուժի բացահայտումը, զարգացումն ու իրացումը»,- նշել է նախարարի տեղակալը:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում փաստացի ամրագրված է այն դրույթը, որ ժողովրդավարության սկզբունքները, օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի ամրապնդումը և պահպանումը Կառավարության առաջնահերթություններից են, ինչպես նաև սահմանված են երիտասարդության ոլորտում գործադիրի քաղաքականության առաջնահերթ քայլերն ու խնդիրները։ Ըստ նախարարի տեղակալի՝ այդ նույն ծրագրում երիտասարդությունը դիտարկվում է որպես առանձին կարևոր օղակ։

«Հաշվի առնելով մեր երկրի փորձը և դրական միտումները՝ ես լիովին հավատացած եմ, որ այս դինամիկ փոփոխվող աշխարհում ժողովրդավարական արժեքների պահպանումն ամուր հիմքերի վրա կդրվի, եթե ստեղծենք նպաստավոր դաշտ, որպեսզի երիտասարդությունը դառնա ժողովրդավարության և եվրոպական արժեքների պահպանման ակտիվ մասնակից: Այս հարցում թերևս ամենագլխավորը երիտասարդների համար զարգացման ու ինքնաիրացման միջավայրի ձևավորման գործում հենց նրանց նեգրավելն ու գործընթացներին մասնակցային դարձնելն է»,-նշել է փոխնախարարը՝ վստահություն հայտնելով, որ ֆորումի ընթացքում հնչած գաղափարները և մտքերը թույլ կտան նոր ծրագրեր մշակել՝ ի բարօրություն երիտասարդների։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…