ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մասնագիտական կողմնորոշման դասընթացներ Տավուշի մարզի համայնքներում

Հունվարի 30, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի մի քանի համայնքների դպրոցներում մեկնարկել ենն մասնագիտական կողմնորոշման դասընթացներ միջին և ավագ դասարանների սովորողների համար: Դասընթացների նպատակն է երեխային ծանոթացնել մասնագիտական կողմնորոշման նպատակներին, ուղղորդել նրան մասնագիտության ընտրության գործընթացում և աջակցել  նրան՝ ճանաչելու սեփական կարողությունները ապագայում իր կենսագործունեությունը կազմակերպելու և անհոգ ապրելու համար, ինչպես նաև կողմնորոշվել ներկա աշխատաշուկայում տարբեր մասնագիտությունների ընտրության հարցում: Նախքան դասընթացների կազմակերպումը հանրակրթական դպրոցներում, Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի կողմից  իրականացվել է Սևքար, Իջևան, Պառավաքար, Ազատամուտ և Բերդ համայնքների ուսուցիչների և ուսումնադաստիրակչական գծով պատասխանատուների, մասնագետների վերապատրաստում: Վերապատրաստման ընթացքում դպրոցների աշխատակիցները ծանոթացել են Հայաստանում կարիերայի ուղղորդման համակարգի առկա վիճակին և զարգացման հեռանկարներին, մասնագիտական կողմնորոշման մոդելին, գործընթացին և փուլերին, ՀՀ կրթական համակարգին  և  աշակերտների հետ մասնսագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքի սկզբունքներին ու մեթոդներին, ինչպես նաև կյանքի ընթացքում կարիերայի պլանավորման խնդիրներին, մշակեցին դասընթացի պլաններ: Վերապատրաստումից հետո մասնագետները  ամեն ամիս անց են կացնում դասընթացներ 8-11-րդ դասարաններում:

Բերդ համայնքի թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց մասնագիտական կողմնորոշման դասընթաց 9-րդ դասարանում  «Ինչու ընտրել մասնագիտություն և մասնագիտության ընտրության գործոնները» թեմայով , որը վարեց դասարանի ղեկավար Էլյա Ծատուրյանը: Որպես առաջին դասընթացի մասնակցություն, դրևորվեց բավականին հետաքրքրություն երեխաների կողմից. Ներկա էին նաև հասարակական կազմակերպությունների, գործընկեր Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչներ, տնօրինությունը և ուսուցիչներ: Դասընթացը բավականին լավ էր կազմակերպված, հագեցած էր տեսական , գործնական աշխատանքներով, որոնց նպատակն էր երեխաներին ծանոթացնել մասնագիտության ընտրության կարևորությունը որոշակի տարիքում և ձևավորել հետաքրքրություն մասնագիտական կողմնորոշման հանդեպ, ստանալ գիտելիքներ մասնագիտության ընտրության գործոնների ու բաղադրիչների վերաբերյալ: Դասընթացի մասնակիցներից 14 -ամյա Նունեն կարևորում է իր մասնակցությունը, նշելով.«Մասնագիտություն ընտրելիս պետք է այն սիրել և գիտակցել, թե որքանով է այն համապատասխան ներկա պահանջներին»: Առաջին դասընթացներ են նաև   անցկացվել  Պառավաքար համայնքի  միջնակարգ դպրոցում ( ուսուցչուհի Շ. Ջուլհակյան) Սևքարի միջնակարգ դպրոցում ( ուսուցիչներ՝ Ա.Ամիրջանյան, Կ.Ծովանյան, Պ.Հովսեփյան):

Տավուշի մարզի Բերդ, Սևքար, Ազատամուտ և Պառավաքար համայնքների և Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ՝ Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի և նշյալ դպրոցների հետ համագործակցությամբ:

ՎՎՀ Իջևանի գրասենյակ

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…