ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Նվեր Երևանին». ցուցադրություն՝ Գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ

Նոյեմբերի 25, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հանքաշար» ՍՊ ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ պատրաստել է «Նվեր Երևանին» ցուցադրությունը՝ որպես տարվա լավագույն նվեր քաղաքամայր Երևանին և երևանցիներին։

Ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, «Տաշիր Սթրիթ» պատկերասրահում:

«Նվեր Երևանին» ցուցահանդեսին կներկայացվեն ուշագրավ ցուցանմուշներ թանգարանի ֆոնդերից, որոնք կպատմեն՝ ինչ նվերներ են ստացել և միմյանց նվիրել հայ անվանի գործիչները:

Ցուցադրության 10 ցուցափեղկերի վրա տեղադրված QR կոդերով այցելուները հնարավորություն կունենան ներբեռնելու ներկայացված ցուցանմուշների և դրանց տերերի մասին ամփոփ տեղեկատվական հոլովակներ՝ հայերեն և անգլերեն։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն