ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի դրամաշնորհ՝ հայ գիտնականներին

Նոյեմբերի 29, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ներկայացրած «Նախկին խորհրդային երկրների համար կենսաբժշկական պատկերավորման ցանցի ստեղծում» ծրագիրն արժանացել է «Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի դրամաշնորհի:

Ծրագրի ղեկավարը ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի խորհրդատու, Ջորջ Վաշինգտոն համալսարանի (ԱՄՆ) բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Նարինե Սարվազյանն է: Գիտական խմբի համաղեկավարներն են ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Դմիտրի Շչերբինը, որը ներկայացնում է Բելառուսի ԳԱԱ կենսաֆիզիկայի և բջջային ինժեներիայի ինստիտուտը:

Ծրագրի նպատակն է ձևավորել տարածաշրջանային ցանց, որը բաղկացած է նախկին խորհրդային վեց երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետազոտողներից, ովքեր հետաքրքրված են կենսաբժշկության ոլորտում պատկերավորման (վիզուալիզացիայի) մոտեցումների կիրառմամբ: Խոսքն այն տեխնոլոգիաների մասին է, որոնք թույլ են տալիս գիտական հետազոտությունները պատկերների միջոցով հնարավորինս ճշգրիտ ներկայացնել և առավել կիրառելի դարձնել կենսաբժշկության ոլորտում:

Այդ ծրագրով նախատեսվում է իրականացնել սարքավորումների և փորձի փոխանակում, ձևավորել տարածաշրջանային կենսաբժշկական վիզուալիզացիայի միություն՝ հատուկ կայքով և եռամսյակային էլեկտրոնային տեղեկագրով: Ցանցի շնորհիվ տարբեր երկրների գիտնականները պարբերաբար կմասնակցեն պատկերավորման վերաբերյալ սեմինարների և գործնական աշխատանքների, կկազմակերպվեն գիտաժողովներ, որոնց ընթացքում նրանք կփոխանակեն նոր գաղափարներ:

Ծրագրի արդյունքում ակնկալվում են կենսաբժշկության ոլորտում պատկերավորման մոտեցումները կիրառող հետազոտողների թվի ավելացում, առկա ենթակառուցվածքի ավելի լավ օգտագործման միջոցով ցանցին միացած երկրների համագործակցության զարգացում և վիզուալիզացիայի վրա հիմնված կենսաբժշկական հրապարակումների ավելացում:

Նշենք, որ «Չան-Ցուկերբերգ նախաձեռնությունը» (Chan Zuckerberg Initiative) բարեգործական հիմնադրամ է, որը 2015 թվականին ստեղծել են Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլա Չանը: Հիմնադրամի նպատակը սոցիալական բարդ խնդիրների լուծմանն աջակցելն է. ուշադրության կենտրոնում են հատկապես հիվանդությունների բուժմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքները և կրթության որակի բարելավմանն ուղղված ծրագրերը: Հիմնադրամը «Սիլիկոնային հովտի հիմնադրամների միության» անդամ է և առաջին անգամ է Հայաստանից ներկայացված ծրագիր ֆինանսավորում:

Աշխարհում կենսաբժշկական պատկերավորման հասանելիության ընդլայնման նպատակով «Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի տրամադրած դրամաշնորհների մասին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3CLM42V

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…