ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը:
Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորելով Նատիա Նացվլիշվիլիին՝ նախարարը կարևորել է երկու կառույցների միջև համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու հարցը: Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ այդ համատեղ գործունեությունը կլինի շարունակական, քանի որ հենված է հաջողված փորձի վրա և կարձանագրի շոշափելի արդյունքներ:
Նատիա Նացվլիշվիլիին իր հերթին փաստել է այն արդյունավետ համագործակցությունը, որ վերջին տարիներին ձևավորվել է ՀՀ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև: Նա նշել է, որ մարդկային կապիտալի ամրապնդումն ընկած է ցանկացած զարգացման և ՀՀ-ի հետ Կայուն զարգացման նպատակների շուրջ համագործակցության հենքում: Նա կարևորել է այդ համագործակցության շրջանակում ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները, որոնք ևս միտված են մարդկային կապիտալի զարգացմանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է այն հիմնական ծրագրերը, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ: Նա ընդգծել է ՌԴ ֆինանսական աջակցությամբ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացվող «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար», ինչպես նաև ՄԱԶԿ ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի հետ իրականացվող ծրագրերը: Այդ համատեքստում փոխնախարարն ուրախությամբ նշել է, որ Edu2Work հարթակը 2022 թ.-ից միջին մասնագիտական կրթության հատվածում կընդգրկի աշխատաշուկայի ինքնաշխատ վերլուծությունը: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում», ինչպես նաև ՄԱԶԾ-ի առաջարկած վերակառուցվող/վերանորոգվող հանրային շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների ներդրման աջակցության ծրագրերը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակին՝ Քովիդ-19-ի պայմաններում ցուցաբերած աջակցության համար՝ թե՛ հեռավար ուսուցման կարողությունների զարգացման, թե՛ տեխնիկական միջոցների համալրման առումով: Փոխնախարարը կարևորել է ՄԿՈՒ հաստատությունների կարողությունների զարգացմանն ուղղված ՄԱԶԾ-ի աջակցությունը՝ ընդգծելով, որ գյուղատնտեսական կրթության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, աշխատաշուկայի ներկա ու կանխատեսելիք կարիքների գնահատմանը, պետության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ բուհական տեղերի որոշման մեջ աշխատաշուկայի կարիքների կարևորմանը, ՄԿՈԻ ոլորտում մասնագիտությունների ցանկի վերանայմանը և ըստ մարզերի դրանց թիրախային տեղաբաշխմանն առնչվող հարցերի: Քննարկվել են նաև դպրոցների և մանկապարտեզների ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ