ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուշադրության կարիք բոլորն ունեն

Դեկտեմբերի 3, 2021
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 3-ը, որպես հաշմանդամների միջազգային օր, ողջ աշխարհում նշվում է 1992 թվականից՝ համաձայն ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի կողմից ընդունած բանաձևի:

Հաշմանդամներն ունեն բազում հիմնախնդիրներ, որոնց լուծումը ծանրանում է համայն մարդկության ուսերին:

Այսօր՝ Կապանի N 5 հիմնական դպրոցի երկարօրյայի խմբակն ուրախություն պարգևեց դպրոցում սովորող, հաշմանդամության կարգ ունեցող երեխաներին:

Դպրոցի տնօրենությունը, խմբավարները և վերը նշված երեխաների ծնողները, նրանց ներառեցին օրվա պարապմունքում, իսկ վերջում տոնականությունն ունեցավ նվեր հանձնելու բովանդակություն:

Ինչպես միշտ, ՎՎ Կապանի գրասենյակի ծանրակշիռ ուշադրության արդյունքն էին այդ նվերները, որի համար դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը և ուսմասվար Ալինա Մկրտչյանն իրենց խոսքում շնորհակալ եղան:

Կապանի N 5 հիմնական դպրոց