ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փրկիր՝ ինքդ քեզ, փրկիր աշխարհը

Դեկտեմբերի 6, 2021
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 6-ին Կապանի N5 հիմնական դպրոցի 9-րդ բ դասարանում կենսաբանության ուսուցչուհի Եղսիկ Մարությանը վարեց դասընթաց <<Թմրամոլություն>> թեմայով:

Աշակերտներն իրազեկվեցին թմրանյութերի տեսակների, վնասների, չարաշահման պատճառների վերաբերյալ: Նրանք իրենց իսկ պատրաստած պաստառների միջոցով ներկայացրեցին ընդարմության ախտանիշերը, դրանց հաճելիության խաբուսիկությունը, հաստատեցին գեղարվեստական օրինակներով, տեղայնացրին շրջապատի դեպքերով:

- Լինել իրազեկված, կնշանակի՝ լինել զինված ու պաշտպանված,- ահա եզրահանգումը:

Կապանի N 5 հիմնական դպրոց