ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ երիտասարդները մասնակցում են Մոսկվայում անցկացվող Հայ-ռուսական երիտասարդական ֆորումին

Դեկտեմբերի 9, 2021
Միջազգային լուրեր

Դեկտեմբերի 8-11-ը Մոսկվայում անցկացվում է Հայ-ռուսական երիտասարդական ֆորումը: Այն անցկացվում է 2015 թվականից՝ 2012 թվականին ստորագրված Հայաստանի և Ռուսաստանի միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում:

Հայաստանից ֆորումին մասնակցում են շուրջ 30 երիտասարդներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, ուսանողներ՝ Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայ-ռուսական, Եվրոպական համալսարաններից, ինչպես նաև ներկայացուցիչներ երիտասարդական հասարակական կազմակերպություններից:

Ֆորումի նպատակն է ստեղծել կրթական տարածք՝ բարձրացնելու երիտասարդների մասնակցությունը, զարգացնելու միջմշակութային երկխոսությունը և հումանիտար համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդների միջև, նպաստել երիտասարդական քաղաքականության ոլորտի զարգացմանը և երիտասարդների հետ աշխատանքին՝ Հայաստանում և Ռուսաստանում ստեղծելով երիտասարդական ցանց։

Դեկտեմբերի 9-ին ֆորումի բացմանը տեսակապով մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ նախարարի տեղակալը բոլորին մաղթել է հետաքրքիր, բեղմնավոր և արդյունավետ աշխատանք ֆորումի հարթակներում:

Արթուր Մարտիրոսյանը՝ արձանագրելով, որ Հայ-ռուսական 7-րդ երիտասարդական ֆորումի աշխատանքների շրջանակում փոխգործակցությունն ուղղված է երիտասարդական բիզնես նախագծերի և երիտասարդական զբոսաշրջության զարգացմանը, փաստել է, որ երիտասարդներին մտահոգում է ամեն ինչ՝ լավ աշխատանք, որակյալ կրթություն, քաղաքացիական ակտիվություն. «Զբաղված լինելով ուսումնառությամբ և զարգացմամբ՝ այս շրջանում ուղիներ գտնելու վերաբերյալ շատ հաճախ հարցեր են առաջանում: Եվ այս ֆորումն այն երկխոսության հարթակն է, որտեղ պետք է լսելի լինի երիտասարդների ձայնը, նրանց հուզող արդիական հարցադրումները: Ի վերջո, հենց երիտասարդությունն է առաջիկայում դառնալու պետության և հասարակական կյանքի շարժիչ ուժը»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների համատեքստում կարևորել է միջոցառման անցկացումը և նշել, որ ֆորումը նաև երկխոսության, փոխըմբռնման, փոխվստահության, ջանքերի համադրման կարևոր հարթակ է: Նա ֆորումի մասնակիցներին նաև տեղեկացրել է, որ 2022 թվականին Հայ-ռուսական 8-րդ երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանում:

«Վստահ եմ, որ ֆորումին մասնակցությունն օգտակար փորձ կդառնա ձեզ համար, կընձեռի նոր տպավորություններ, ծանոթություններ և ոգեշնչում հետագա առաջխաղացման համար»,- եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը:

Նշենք, որ ֆորումի շրջանակում առաջարկվել են թեմատիկ բաժիններ հետևյալ ուղղություններով՝ «Երիտասարդական բիզնես նախագծեր» և «Երիտասարդական զբոսաշրջության զարգացում». կքննարկվեն երիտասարդական բիզնես գաղափարների միտումները, նորարարական նախագծերը, հեռանկարները, զբոսաշրջության միտումները, զբոսաշրջության մասսայականացումն ու զարգացումը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…